Facebook-ը շարունակում է օգտատերերին նոր անակնկալներ մատուցել: Այս անգամ փորձարկվում է նոր ծառայություն, որը հնարավորություն կտա օգտատերերին փնտրել ու գտնել յուրաքանչյուր այլ օգտատիրոջ հին գրառումները:
Փնտրելու նոր ծառայությունը հնարավորություն կտա ոչ միայն օգտատերերի պատերի հին գրառումները գտնել, այլև այն էջերի՝ որոնք նրանք «հավանել են»: 

FACEBOOK SEARCH

Անհրաժեշտ կլինի պարզապես փնտրման համար նախատեսված վանդակում բանալի բառերը գրել: Օրինակ՝ եթե ցանկանում եք գտնել ձեր ընկերոջ հարսանիքի հետ կապված գրառումներն ու լուսանկարները, անհրաժեշտ կլինի վանդակում գրել. «Պետրոսյան Պետրոս հարսանիք»: 
Եթե դեռ վաղուց եք սկսել օգտագործել Facebook սոցկայքը և ունեք այնպիսի գրառումներ, որ չէիք ցանկանա, որ բոլորը տեսնեն, ապա փնտրման այս նոր հնարավորությունը կարող է ձեզ այնքան էլ դուր չգալ:
Ծառայությունը դեռևս քիչ օգտատերերի է հասանելի, և հայտնի  չէ, թե երբ հասանելի կլինի բոլորի համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել