Հայաստանի ընդդիմության մոտալուտ անփառունակ վախճանի մասին արդեն ազդարարում են հենց իրենք ընդդիմադիրները: Օրինակ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հայտարարություն  որտեղ իր ֆեյսբուքյան ընկերներին կոչ է անում մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողվի կողմից կազմակերպվող կարճատև դասընթացներին ու ստանալ ԿԸՀ որակավորման վկայական:
Հիշենք, որ «Ժառանգությունը» ընտրությունների ժամանակ նույնիսկ բավարար քանակով անդամենր չուներ, որպեսզի հանձնաժողովներում տեղավորեր, և հիմա կուսակցության խոսնակը ֆեյսբուքյան ստատուսի միջոցո՞վ է ուզում մարդ գտնել: Սա ոչ միայն անլուրջ մոտեցում է, այլ նաև ևս մեկ անգամ փաստում է իրենց անկարողության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել