Եթե զգում եք, որ անընդհատ մոռանում եք, թե որտեղ եք թողել բանալիները, կամ էլ չեք կարողանում մտաբերել ծանոթների անունները, կարդացեք այս հոդվածը: 

Մասնագետները նշում են, որ հիշողության վրա կարող է վատ անդրադառնալ անքնությունը, որոշ դեղորայք և նույնիսկ սթրեսը: Բարեբախտաբար մարդու ուղեղը ճկուն է, ինչը նշանակում է, որ այն փոփոխվում ու զարգանում է, և հնարավոր է հիշողությունը բարելավել՝ դրա վրա հեշտ ու միաժամանակ արդյունավետ ներգործություն թողնելով:

Ի՞նչն է ազդում հիշողության կորստին

Վահանագեղձի խանգարում - Վահանագեղձի խանգարման ժամանակ օրգանիզմը կարող է միանգամից շոգել և կամ ցուրտ զգալ, դուք կարող եք անհանգիստ ու դեպրեսիվ զգացողություն ունենալ, և այդ ամենը կարող է ազդել նաև հիշողության վատթարացման վրա:  Չնայած վահանաձև գեղձը կապված չէ ուղեղի հետ, անուամենանիվ, դրա խանգարման ժամանակ հիշողության կորուստն առաջին ախտանիշներից է, որ հիվանդը զգում է: Թիթեռնիկի ձև ունեցող այս գեղձը, որը շնչափողի մոտ է գտնվում, ազդում է գրեթե ամբողջ օրգանիզմի նյութափոխանակության վրա: Մասնագետները նշում են, որ վահանաձև գեղձի խանգարումով տառապող մարդկանց մոտ, որը հատկապես կանանց մոտ է հանդիպում, հիշողության ու կենտրոնացվածության վատթարացում է նկատվում: Եթե հիշողության կորստի հետ կապված խնդիրներ եք նկատում, ստուգեք վահանաձև գեղձը՝ պարզելու արդյո՞ք դա է հիշողության խանգարման պատճառը:

Անքնություն - Մինչ ուղեղի որոշ հատված հանգստանում  է քնի ժամանակ, ավելի խորը հատվածնները, որոնք հիշողության ու էմոցիոնալ հակազդեցության համար են պատասխանատու, հարաբերականորեն ավելի ակտիվ են: Քնի խանգարում ունեցող մարդիկ ոչ միայն  հիշողության խանգարումից են տառապում, այլև օրվա ընթացքում ավելի թույլ են զգում ու ավելի դժվար կենտրոնանում: Մասնագետները նշում են, որ քնելու համար խորհուրդ տրվող ստանդարտ 8 ժամը բոլորի համար չէ, որ պարտադիր է: Օրինակ, եթե առավոտյան արթնանում ու թույլ ես զգում ու նորից քնի մեջ ընկնում, դա կարող է նշան լինել, որ դու ավելի շատ քնի կարիք ունես:

Անհանգստություն ու դեպրեսիա - Կարևոր ելույթից առաջ անհանգստությունը նույնպես կարող է ազդել հիշողության վրա: Մասնագետները նշել են, որ դեռևս հստակ հայտնի չէ դեպրեսիայի, անհանգստության կապը հիշողության կորստին , սակայն ինչպես տարբեր հետազոտություններ ցույց են տվել, դրանք մեծ ազդեցություն ունեն հիշողության վրա: Հաճախ հիշողության կորստի լրջությունը կարող է կապված լինել տրամադրության խանգարման կամ դեպրեսիայի խորության հետ: Ամենօրյա երկարատև սթրեսը ուղեղում բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, ինչը նպաստում է ուղեղում բջիջները միմյանց կապող կամուրջների վնասվելուն: Սակայն լավ նորությունն այն է, որ սթրեսի ու անհանգստության պատճառով առաջացած հիշողության կորուստը հեշտ վերականգնվում է, երբ մարդու տրամադրությունը բարձրանում է:

Դեղորայք - Եթե որոշակի դեղեր եք ընդունում, ապա կարդացեք դրանց նկարագրությունը, որովհետև որոշակի դեղորայք, ազդելով ուղեղի վրա, կարճատև հիշողությունը երկարատև հիշողության են վերափոխում: Իհարկե կարիք չկա դադարել օգտագործել այն դեղորայքը, որն անհրաժեշտ է ձեր առողջության համար, սակայն եթե նկատում եք, որ դրանք ազդում են հիշողության վրա, պարզապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Ծխելը - Եթե դեռ ծխում ես, ապա դա կարող է բացատրել այն, թե ինչու ես հաճախակի մոռանում: Բանը նրանում է, որ ծխելը վնասում է ուղեղը սնուցող արյան անոթները: Բացի այդ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջանում է վնասակար սպիտակուցների կուտակում, ինչը թուլացնում է ուղեղի աշխատունակությանն ու տեղեկատվության ընկալմանը:

Մանրեներ - Մրսածությունն ու հարբուխը ոչ միայն ստիպում են քեզ թույլ ու վատ զգալ, այլև ազդում են հիշողությանդ վրա: 2013թ.-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, նրանք, ովքեր ավելի շատ են ենթարկվել մանրեների ազդեցությանը, հիշողության խանգարման ավելի մեծ հավանականություն են ունեցել, քան նրանք, ովքեր համեմատաբար ավելի քիչ են ենթարկվել մանրեներին իրենց կյանքի ընթացքում: Հետազոտողները նշում են, որ չնայած մրսածության վիրուսների դեմ պատվաստանյութեր չեն օգտագործվում, այնուամենայնիվ, մանուկ հասակում արվող պատվաստումները կարող են կանխարգելել հետագայում կյանքի ընթացքում հիշողության հետ կապված խնդիրների ձեռքբերումը:

Ի՞նչն է օգտակար

♦ Կանաչ թեյ - Բասելի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների համաձայն, կանաչ թեյի մեջ առկա քիմիական նյութերը կարող են օգնել հիշողության վերականգնմանը: Ավելի կոնկրետ, քիմիական այս նյութերը բարձրացնում են ուղեղի նոր բջիջների կազմավորման գործընթացը ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է կարճատև հիշողության ու նոր բաներ սովորելու համար: Թե որքան կանաչ թեյ է պետք օգտագործել հետազոտողները հստակ դեռևս չեն նշել, սակայն խորհուրդ են տվել այն համատեղել այլ առողջարար ու օգտակար սովորությունների հետ, ինչպես օրնակ մարմնամարզությունն է:

♦ Մարմնամարզություն - Կանոնավոր մարմնամարզությունն ու քրտնարտադրությունը նույնպես լավ է անդրադառնում հիշողությանը: Մասնագետները նշում են, որ մարմնամարզությունը բարձրացնում է տրամադրությունը, լավացնում գիշերային քունը ինչի հետևանքով լավանում է նաև ընկալողականությունն ու հիշողութունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենօրյա մարմնամարզությունը մեծացնում է ուղեղի բջիջների աճը արդեն 12 շաբաթից: Բժիշկները խորհուրդ են տալիս հիշողությունը լավացնելու համար շաբաթական չորս օր 45 րոպեով աերոբիակայի վարժություններ կատարել:

♦ Վիտամին B12 - Վիտամին B12-ի անբավարարությամբ տառապելու հավանականությունը հատկապես մեծ է բուսակերների մոտ: Այս վիտամինը պահպանում է օրգանիզմի նյարդային ու արյան բջիջների առողջությունն ու նպաստում ԴՆԹ-ի կառուցմանը: 
Այս վիտամիննով հարուստ սննդամթերք են ձուն, միսը, ձուկը և կաթնամթերքը:
Բացի այն որ B12-ի անբավարարությունը կարող է հանգեցնել թուլության, ախորժակի կորստի, փորկապության ու քաշի կորստի, այն նաև կարող է վնասել հիշողությանը: Անհրաժեշտ է արյունը ստուգել պարզելու համար արդյո՞ք B12-ի անբավարարություն ունեք, և ապա խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք B12 վիտամինների ընդուելու կարիք կա, թե ոչ: 
Պետք է նաև նշել, որ միայն բուսակերները չէ, որ կարող են այս վիտամինի անբավարարությամբ տառապել. դա նաև հաճախ է հանդիպում հղիների, տարեցների, անեմիայով հիվանդների ու աղեստամոքսային հիվանդություներով տառապող մարդկանց մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել