Կարծես կրքերը սկսեցին հանդարտվել: Հիմա իսկական ժամանակն է անդրադառնալ ՀՊՏՀ նոր պրոռեկտր Սևակ Խաչատրյանի շուրջ ԶԼՄ-ների և ֆբ մի շարք օգտատերերի տարաբնույթ և անիրատեսական մեկնաբանություններին: Այսքան ժամանակ լռում էի, որովհետև ճիշտ չէի համարում անիմաստ լուրերի տեղատարափին հակադրվել, ինչպես որ միշտ չեմ ցանկացել վիճել լիրբ ու լաչառ կնոջ հետ: Անկեղծ ասած՝ Սևակին ճանաչելուց հետո, երբ կարդում ես ԶԼՄ-ների նյութերըկամ ֆբ օգտատերերի գրառումները, հասկանում ես, որ այսօրվա չորրորդ իշխանությունը և ոմանց մտքերը ամեն օր կարելի է հերթական աղբի հետ թափել: Սևակ Խաչատրյանը իր ծավալած գործունեության բոլոր ոլորտներում աչքի է ընկել իսկական և հզոր ղեկավարի բոլոր ունակություներով և միշտ գրանցել հաղթական արդյունք: Նրա՝ ՈՒԽ նախագահ եղած տարիներին, ՈՒԽ-ն անխտիր բոլոր ուսանողների համար դարձել էր լուրջ հենարան և ուսանողական խնդիրների բարձրացման առաջնային և սպառիչ ամբիոն: Հարցրե՛ք ՀՊՏՀ ցանկացած ուսանողի, և կհասկանաք, որ Սևակի նշանակումը նույնիսկ ուշացած է: Սևակ Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ են լուծվել մի շարք այնպիսի խնդիրներ, որոնք այսօր ՀՊՏՀ ուսանողությանը նոր որակ են հաղորդում: Սևակի նշանակումը միանգամայն արդարացված է և արժանի է գովեստի: Ինչ վերաբերում է նրա անվան շուրջ շրջանառվող վատ լուրերին, ապա դրանք ընդամենը այն լրատվամիջոցների ,,մտքի թռիչքն են,, , որոնք այս 8 ամիսների ընթացքում Սևակ Խաչատրյանին չկարողացան առանձնացնել մեկ այլ ուսանողից: Դե արի ու առաջնորդվիր այդ ԶԼՄ-ների տարածած հոդվածներով: Հիմարություն: Իսկ ու՞ր էին այդ լրատվամիջոցները, երբ անհրաժեշտ էր Սևակին գովաբանել և ոգևորել: Իհարկե կլռեին, որովհետև նրանց գործը լուն ուղտ դարձնելն է: Իսկ գովելին գովելու մեջ՝ նրանք հաստատ վարպետ չեն: Ու մի բան էլ… Սևակը հաստատ թույլ չէր տա, որ իր աշխատավարձը որև մեկ այլ աշխատողի(կլինի հավաքարար, թե ամբիոնի վարիչ) աշխատավարձի նվազման պատճառ լինի, վստահ եղեք…. Եթե պատիվ չեք ունեցել անձամբ ճանաչել Սևակ Խաչատրյանին, գոնե լռե՛ք, որովհետև, երբ հետո ճանաչեք, ամաչելու եք ձեր այն կարծիքի համար, որը ձևավորել էք ոչ ճիշտ աղբյուրների հիման վրա: 
Հիշե՛ք, սեփական փորձի մեկ գրամը ավելին արժե, քան ուրիշի փորձի մեկ տոննան: Եթե ուզում եք ևս մեկ լավ հայի ճանաչել, Սևակ Խաչատրյանից լավ թեկնածու չեմ կարող առաջարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել