Ա~խ որքան դժվար է երբ դու ինձ քոնն~ ես կոչում..
Եվ ես լռում եմ..
Լռում եմ ինչպես քաղաքի լուսամփոփերն են լռում փողոցում..
Ու ձայն արձակում լոկ այն ժամանակ, երբ փչանում են..
Լռում եմ անգամ, երբ սուրբ երեխան մեկին մեկ գումարելով ստանում է 3..
Ինչ մեղք ունի երեխան անմեղ, երբ ծնողները չեն սովորեցրել թե 2 ն ինչ է ..
Որ նա էլ թիվ է..
Եվ այն էլ ի~նչ թիվ կդառնա, եթե մենք նրան կցենք իմ լռություն աղմուկները..այսինքն զրոն..

Ու մուրացիկի պես հավաքում ես դու կոպեկները քեզ պատահած խղճահար հայացքների տեսքով..
Բայց ա~խ, դրանք ոչ մի արժեք չունեն բնավ..
Իմ կոպեկների կարիքը ունես... դու իմն ես ուզում.. 
<<Ինձ քոնը տուր..>>
արժեքավոր միայն իմը կարող է լինել..
Եվ ես շոյում եմ քո ծերացած գլխի ոչ ծերացած մազերը..
Ու մխիթարում որ մի օր ես էլ կոպեկ կունենամ..
Եվ դու լռում ես..
Լռում եմ եվ ես...
Իսկ փողոցային քամին այնպես է սուլում, որ կարծես խոսում է մեր փոխարեն..
Իսկ թռչունները նայ~իր խնդրում եմ... կարծես լինեն լարովի խաղալիք...
Դու ուզում ես գնեմ քեզ համար նրանցից.. 
Բայց ես կոպեկ չունեմ...
Ու այս անգամ ես եմ ստիպված լինում քարշ տալ քո խղճահար հայացքը...
որ ուզում է կարծես ասել..
<<Ես կտա~մ կոպեկ,դու միայն գնի~ր>>..
Եվ ես լռում եմ դարձյալ ու փորձում մտքիս մեջ պարտք անել մտովի..
Որ գնեմ քեզ համար այդ խաղալիք թռչուններից..
Բայց չի ստացվու~մ..
Ա~խ, չի ստացվում, որովհետև թռչունները գնովի չեն..
Որովհետև կոպեկ չունեմ..
Որովհետև դու ինձ քոնն ես համարում..
Որովհետև ես լռում եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել