Tert.am-ը գրում է.

15.42 Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդում է տվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Մոտենալով ամբիոնին` Էրդողանն արտասանել է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված երդման տեքստը: Արարողությունից հետո Թուրքիայի նահանգներում 101 կրակոց է հնչել:


Անկարայում մեկնարկել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Նա Չանքայա պալատում երդում է տալու նախագահի պաշտոնում:

Արարողությանը ներկա են ինը տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Առնվազն տասնհինգ երկիր ներկայացված է ամենաբարձր՝ նախագահների կամ վարչապետների մակարդակում: Այդ թվում՝ Ալբանիան, Բենինը, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Եթովպիան, Կատարը, Ղազախստանը, Հյուսիսային Կիպրոսը, Կոսովոն, Մակեդոնիան, Մոլդովան, Սոմալին, Տոգոն, Թուրքմենստանը: Նշվում է, որ արարողությանը ներկա չէ և ոչ մի արևմտյան բարձրաստիճան ղեկավար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել