Այս պահի դրությամբ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Հայկազ Վարդանյանին օգնելու համար հավաքվել է 150 EUR և 30000 դրամ։ Որպեսզի մԻնչև սեպտեմբերի մեկը նա ունենա փոքր ջերմոց անհրաժեշտ է ևս 340000 դրամ։ Հիշեցնենք, որ Հայկազ Վարդանյանն իր այգին մշակում է թշնամու կրակոցների տակ. հողամաս իր ամեն գնալը պակաս ռիսկ չէ, քան եթե թշնամու թիկունք մտնելը։ Հավաքված գումարով նրա համար կկառուցվի 100ք.մ. մակերեսով ու կաթիլային ոռոգմամբ ջերմոց, որը հնարավորություն կտա աշխատասեր մարդուն ունենալ այլընտրանքային տնտեսություն սահմանում իրավիճակի կրկին սրման դեպքում։ Եթե ցանկանում եք օգնել զանգահարեք «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանին (093 332 178) կամ բլոգեր և լրագրող Սամվել Մարտիրոսյանին (093 240 724), կամ գրեք [email protected] հասցեով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել