Գոյություն ունեն բնական նյութեր, որոնք պայքարում են ալերգիաների դեմ, և որոնք կարելի է ընդունել սննդի միջոցով՝ խուսափելով դեղորայքից: Հակալերգիկ այդպիսի նյութեր են օրինակ ատոցիանինը, կուկումինը, հեսպերետինը և կերցետինը: Իհարկե այս անունները մտապահելու կարիք չկա, սակայն կարևոր է հիշել և սննդակարգի մեջ օգտագործել այն մթերքները, որոնք հարուստ են այդ նյութերով:

♦ Անտոցիանինով հարուստ սննդամթերք - Այս նյութով հարուստ սննդամթերքը հիմնականում մանուշակագույն-կարմրավուն գույն են ունենում: Այսպիսի մթերքները բնական հակաբորբոքային հատկություն ունեն: Անտոցիանինով հարուստ են օրինակ՝ բազուկը, հատապտուղները, կեռասը, մանուշակագույն ու կարմիր խաղողը և այլն:

♦ Հեսպերիդինով ու հեսպերետինով հարուստ սննդամթերք - Հեսպերետինն ու հեսպերիդինը գրեթե նույնական են, պարզապես վերջինս կապակցված է շաքարի մոլեկուլի: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութերը բնական հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հակակարցինոգեն  ազդեցություն ունեն, ինչպես նաև իջեցնում են խոլեստերինն ու պաշտպանում արյան անոթները վնասվածքներից: Սրանից բացի այս նյութերը պայքարում են ալերգիաների դեմ: Իսկ հեսպերետին ու հեսպերիդին կարելի է գտնել կանաչ բանջարեղենի մեջ, ինչպես նաև ցիտրուսային այնպիսի մրգերի մեջ ինչպիսին նարինջն ու կիտրոնն են՝ հատկապես դրանց սպիտակ մասը: Սակայն եթե ալերգիան հենց ցիտրուսային մրգերից է, ապա բնականաբար պետք է խուսափել դրանցից:

♦ Կերցետինով հարուստ սննդամթերք - Կերցետինը հրաշալի հակաօքսիդանտ է, հակաբորբոքային միջոց, որն ինչպես ցույց են տվել հետազոտությունները նվազեցնում է խոլեստերինը, իջեցնում արյան բարձր ճնշումը, նվազեցնում սրտային հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը, ինչպես նաև նվազեցնում  պրոստատիտի, հաստ աղու, կրծքի, ստամոքսի ու քաղցկեղների ձեռքբերումը: Սակայն սրանից զատ այն նաև օգտակար է ալերգիաների դեմ: Իսկ այս նյութով հարուստ սննդամթերք են խնձորը, սոխը, ինչպես նաև հատապտուղները, կաղամբը, ծաղկակաղամբը, ընկուզեղենը, սև, կանաչ ու սպիտակ թեյերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել