Այսօր Մայքլ Ջեքսոնը կդառնար 54 տարեկան: Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։

01 Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնը այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։

Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը։ 1982-ին թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այս օր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող», նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ առաջին աֆրո-ամերիկյան երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության, նրա մահը սպանության հետևանք էր։ Հրաժեշտի արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհով մեկ դիտել են միլիոնավոր մարդիկ։

Այս լուսանկարների ընտրանիի օգնությամբ կարելի է վերհիշել լեգենդար երաժշտի վերելքներն և անհաջողությունները:

1. Այս 12 ամյա Մայքլ Ջեքսոնի նկարը արվել է 1971 թվականին, բայց արդեն այդ ժամանակ իր կարիերան վերելքի վրա էր:  «Jackson Five» խումբը դեռ 1968 թ.-ին պայմանագիր էր ստորագրել  «Motown Records»-ի հետ և Մայքլը իր եղբայրների հետ հայտնվել էին հիթ շքերթների վերին հորիզոնականներում՝ «ABC» և «I’ll Be There» երգերով: (Henry Diltz/Corbis)

02

2. Մայքլ Ջեքսոնը (ձախից վերջինը) և «Jackson Five» խմբի մնացած 5 անդամները, 1972 թվականին: (Frank Barratt/Getty Images file)

03

3. «Jackson Five»-ը ելույթ է ունենում Բոբ Հոփի հեռուստատեսային շոույում 1971 թ.-ին: Մայքլը շարունակում է ելույթ ունենալ եղբայրների հետ, բայց արդեն իր սոլո կարիերան վերելքի վրա էր, երբ նույն թվականին ավելի վաղ նա հանդես էր եկել «Got to Be There» երգով: (Neal Preston/Corbis)

04

4. Մայքլ Ջեքսոնը «The Wiz» մյուզիքլի պրեմիրային: 1978 թ.-ին էկրաններին հայտնված այս մյուզիքլը Մայքլի և հայտնի պրոդյուսեր Քուինսի Ջոնսոնի առաջին համատեղ աշխատանքն էր: Հետագայում Ջոնսոնը հանդես կգա որպես Ջեքսոնի այնպիս հանրահայտ ալբոմների պրոդյուսեր, ինչպիսին են՝  «Off the Wall» и «Thriller»: (Bettmann/Corbis)

05

5.  Մայքլ Ջեքսոնը հանդես է գալիս իր շրջագայության ժամանակ 1981 թ.-ին: (Susan Phillips/Corbis)

06

6.  Մայքլ Ջեքսոնը և Դայանա Ռոսսը American Music Awards-ի պարգևատրման արարողության ժամանակ: Ջեքսոնը մրցանակ է ստացել լավագույն սոուլ ալբոմի համար, իսկ Ռոսսը որպես լավագույն սոուլ վոկալիստուհի: (Juynh/AP)

07

7. Ջեքսոնը պարային խմբի հետ «Thriller» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ 1983 թվականին: «Thriller»-ը հեղափոխություն իրականացրեց երաժշտական աշխարհում: Այս տեսահոլովակի շնորհիվ՝ տեսահոլովակը դարձավ ինքնուրույն արվեստի ժանր: «Thriller»-ը վաճառվեց 25 միլիոն քանակով միայն ԱՄՆ-ում: (Corbis/Sygma)

08

8. Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրում է իր հանրահայտ «լուսնային քայլվածքը» «Billie Jean» երգի կատարման ժամանակ:  Այս պարային շարժումը, որը հետագայում դարձավ երգչի այցեքարտը, այնքան էր տպավորել հանդիսատեսներին, որ Մայքլին սկսեցին անվանել «փոփ երաժշտության արքա»: (Bettmann/Corbis)

09

9.  Այս լուսանկարի վրա Ջեքսոնը իր պրոդյուսեր Քուինսի Ջոնսոնի հետ է: Մայքլի ձեռքին են Գրեմի 8 մրցանակներից 6-ը, որոնք նա ստացել է 1984 թ.-ին «Thriller» ալբոմի համար:

10

10.  1984 թվականի մայիս: Ջեքսոնը ընդունում է մրցանակ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից Սպիտակ տանը: Ջեքսոնին պատվում էին, որպես օրինակ ամերիկյան երիտասարդության համար, իսկ իր «Beat It» հիթը դարձավ ոչ սթափ վիճակում վարելու դեմ պայքարի հիմն: (Bettmann/Corbis)

11

11. Ոստիկանը անց է կացնում Մայքլին ամբոխի միջով 1985 թ.-ի  լոնդոնյան շրջագայության ժամանակ: (Dave Hogan/Getty Images)

12

12.  Կինոյի և էստրադայի աստղերը համատեղ կատարում են «We Are the World» երգը, որի շնորհիվ ցանկանում են աշխարհի ուշադրությունը դարձնեն Եթովպիայի սովին: (Bettmann/Corbis)

13

13. Մայքլ Ջեքսոնի համերգը Տեխաս նահանգի Իրվինգ քաղաքում:

14

14.  Ջեքսոնը և իր պարային խումբը Տոկիոյում 1987 թ.-ին ներկայացնում են «Bad» ալբոմը: Այդ ժամանակ Ջեքսոնը քննադատության թիրախ էր դարձել այն բանի համար, որ իր ալբոմները և տեսահոլովակները դառնում էին շատ թանկ, բայց լույս էին տեսնում ուշ-ուշ: Իր հաջորդ «Dangerous» ալբոմը լույս տեսավ միայն 1981 թվականին: (Neal Preston/Corbis)

15

15. Մայքլ Ջեքսոնը և Օփրա Ուինֆրին 1993 թվականի հունվարին: Այդ տարի Ջեքսոնին առաջին անգամ մեղադրանք առաջադրվեց անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և Օփրայի  շոուի միջոցով նա դիմել էր տուժողներին: Հետագայում մեղադրանքները Ջեքսոնի վրայից հանվեցին, բայց որոշ տեղեկություններով Ջեքսոնը վճարել էր 25 մլն. $, որ հարթի այս գործը: (Neal Preston/Corbis)

16

16.  Մայքլ Ջեքսոնը ելույթ է ունենում 30 000 երեխաների համար, 1993 թվականի հունվարին: Չնայած մեղադրանքներին երգչի հասցեին, նա այնուամենայնիվ շարունակում էր մնալ երաժշտական օլիմպի գագաթին՝ թողարկելով «Black or White», «Remember the Time» հիթերը, իսկ իր  «Dangerous» ալբոմը դարձավ մուլտիպլատինային: (Ralf-Finn Hestoft/Corbis)

17

17.  Մայքլ Ջեքսոնը և ֆրանսիացի միմ Մարսել Մարսոն Նյու Յորքի «Բեքոն» թատրոնում 1995 թվականի դեկտեմբերին: Մայքլի երեսը արդեն լիովին փոխված է պլաստիկ վիրաբույժների կողմից: (Bob Strong/AFP – Getty Images)

18

18. Մայքլ Ջեքսոնը և իր այդ ժամանակվա կին Լիզա Մարիա Փրեսլին 1995 թվականին: Փրեսլին դիմեց ամուսնալուծության, երբ հարսանիքից չէր անցել դեռ մեկ տարի: (Steve Starr/Corbis)

19

19. Լիզա Մարիա Փրեսլիի հետ ամուսնալուծությունից չէր անցել և մի քանի ամիս Ջեքսոնը կրկին ամուսնացավ: Այս անգամ երգչի ընտրյալն էր Դեբբի Ռոուն: Հարսանիքը տեղի ունեցավ 1996 թվականի նոյեմբերի 13-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Նկարում Ջեքսոնը նոր կինը հղի է: Ռոուի հետ Մայքլը բաժանվեց երեք տարի անց: (Reuters/Corbis)

20

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել