Վրաստանում կատարվող օրենսդրական փոփոխությունները կամա թե ակամա շատ հաճախ վնասում են ջավախքահայերին, վկա՝ վերջերս արված վիզային ռեժիմի խստացումները: Առհասարակ, նման խստացումները Վրաստանին ինչ են տալու՝ անհասկանալի է: Գաղտնիք չէ, որ շատ ջավախքցիներ ժամանակին ստացել են այլ երկրի քաղաքացիություն Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունենալու համար և ստիպված՝ սակայն մշտապես կամ առավելապես շարունակելով ապրել Ջավախքում: Այդ մարդկանց համար 180 օրերի ընթացքում 90 օր մնալու հնարավորությունը, կամ վիզա ստանալու ճանապարով իր տուն վերադառնալն առաջին հերթին հոգեբանական մեծ հարված է և նպաստելու է արտագաղթին: Նման վիճակը ինչ-որ չափով թոթափելու միակ տարբերակն առայժմ մնում է մի քանի տարով Վրաստում կացության կարգավիճակի ձեռքբերումը: Եթե Վրաստանի պետական իշխանությունն իսկապես չի ուզում, որ Ջավախքից արտագաղթն ավելանա, ուրեմն պարտավոր է մասսայաբար տրամադրելու կացության կարգավիճակներ այն անձանց, ովքեր նախկինում եղել են Վրաստանի քաղաքացիներ և ապրում են Ջավախքում: Հակառակ դեպքում կարող եմ պնդել, որ Վրաստանի ուժային կառույցները սաակաշվիլիական մեթոդներով շարունակում են կատարել իրենց սև գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել