Մահաթմա Գանդիի մոտ մի երիտասարդ զույգ է գալիս: Զույգը բերում է երեխային և խնդրում Գանդիին, որ երեխային ասի՝ քաղցրավենիք ուտելը թողնի, իսկ Գանդին ասում է, որ 10 օրից գան: Գալիս են 10 օրից, Գանդին երեխային ասում է և նա այլևս շատ քաղցրավենիք չի ուտում, իսկ ծնողները նրան հարցնում են. Ինչու ասացիր գանք 10 օրից, ախր դու նրա համար այնպիսի հեղինակություն ես, որ այն օրն էլ ասեիր, ապա նա կթողներ շատ քաղցրավենիք ուտելը: Գանդին պատասխանում է. -Ես այդ ժամանակ ինքս էլ օգտագործում էի քաղցրավենիք և բարոյական իրավունք չունեյի երեխային հորդորել չանել այն, ինչ ես ինքս անում եմ: Ուրիշներին, երբ քննադատում ենք, խորհուրդ ենք տալիս անել, կամ չանել մի բան, եկեք նախ տեսնենք ինքներս դրա բարոյական իրավունքն ունենք, կամ ինքներս չենք անում այն ինչ ուրիշին հորդորում ենք չանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել