Դեռ երեխա էի, երբ առաջին անգամ դիտեցի «Առաջին արյունը» (Ռեմբո-1) ֆիլմը: Ֆիլմում Ս.Ստալոնեի մարմնավորած հերոսին անմիջական հրամանատարը դավաճանում է և թողնում թշնամու ճամբարում`գերության մեջ: Թշնամու անտանելի կտտանքներն անգամ չեն ստիպում Ռեմբոյին որևէ գաղտնիք բացահայտել....
Մանկական միամտությամբ ես այդ ժամանակ հարցրի.
-Ինչու Ռեմբոն չի կոտրվում, չէ որ նրա պետությունը դավաճանել է իրեն..?.
Մեծ ընկերներիցս մեկը մտահոգ պատասխանեց.
-Ծախված գեներալը` պետությունը չի.
Մոտ 30 տարի այս պատասխանը ուղեկցում է ինձ կյանքում: Երբեք և ոչ մի դեպքում չեն լինում անլուծելի խնդիրներ: Հաղթում է նա, ով կարողանում է հաղթահարել բոլորի համար անհաղթահարելի խոչընդոտը: Ցանկացած, թեկուզ չնչին հարց կարելի է վերածել անլուծելի դիլեմայի և ընդհակառակը`ցանկացած անլուծելի խնդիր ունի, թեկուզ ինքնաոչնչացման արդյունքում հասանելի, բայց և ռեալ լուծում:
Անգամ դավաճանությունը սեփական անձի նկատմամբ իրավունք չի տալիս Անձին`սայթաքելու:
Տհաս, թուլամորթ և դավաճան մարդիկ, ինչքան էլ կյանքում իրենց ներկայացնեն որպես կենսուրախ, բարի և սրտաբաց հրեշտակներ, միևնույն է մնում են ստոր, ցածրակարգ և կեղտոտ բլոճներ:
Հիշեք, և օգտագործեք ձեր թխած ու քոպի փաստ արած «սեփական» մտքի զեղումներում`
Ցանկացած մեջքից հարված`դավաճանություն է, իսկ անբարո մարդու պիտակը`ճակատին չի լինում, հոգու մեջ է դրոշմված...
Իսկ ծիծաղելին այն է, որ հոգով նսեմ և ուղեղով ողորմելիներին մեկ մեկ թվում է, որ իրենց անբարո քայլերը կմնան անհայտ ու նրանք կշարունակեն , անհոգ ու ժպտերես,քարշ տալ իրենց ճղճիմ գոյությունը երկրի վրա:
Սողուն ծնվածը երբեք չի թռչում` դա էլ հո ես չեմ ասել)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել