Բոլորին մի արշինով մի չափեք: Խելացի մարդը, որն ուսերի վրայի գլուխը միայն գլխարկ կրելու համար չի օգտագործում, բոլորի մեջ հավասարության նշան չի դնում: Կխոսեմ իմ կարծիքի մասին կապված քաղաքականությամբ հետաքրքրված մարդկանց դասակարգմանը, ըստ հայացքների: Շատ չմանրանամ. ուզում եմ խոսել խոշոր բաժանումների մասին, ինչպիսին ես եմ տեսնում: Ներքին քաղաքականության մեջ, ըստ հայացքների կան՝ ազգայնականներ, լիբերալներ, որ հայերեն կոչվում են ազատականներ, սոցիալիստներ և այլն, իսկ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված, կան արևմտամետներ և ռուսամետներ, իսկ արևմտամետները իրենց հերթին լինում են եվրոպամետ և ամերիկամետ: Արևմտամետների մեջ կան մարդիկ, որ համոզված են Հայաստանի զարգացման ճիշտ լինելու մեջ՝ արևմուտքի հետ զարգացման ճիշտ լինելու մեջ: Արևմտամետների մեջ կան նաև մարդիկ, որ համոզված արևմտամետներ չեն, այլ՝ գռանտակեր, պարանոիկ ռուսաֆոբ, ստրկամիտ: Ռուսամետների մեջ կան մարդիկ, որ Հայաստանի զարգացումը անկեղծորեն տեսնում են Ռուսաստանի հետ, բայց նաև կան մարդիկ, որ ստրկամիտ պնակալեզներ են, կամ ծախու շներ: Այսպիսով տեսանք տարբերությունը արևմտամետի, ռուսամետի և արևմտամոլի ու ռուսամոլի: Ներքին քաղաքական հայացքների՝ սոցիալիստների, ազգայնականների, լիբերալների մեջ էլ տխմարություն է հավասարության նշան դնելը, որովհետև այդ բոլոր խմբերում էլ կան համոզված, գաղափարական մարդիկ և կան այնպիսիք,որ խայտառակում են իրենց գաղափարակիրներին, իրենց օտարամոլ, կամ ծախու պահվածքով: Մարդուն մի շտապեք եսինչամոլ, կամ ազդեցության գործակալ ու գռանտակեր անվանել, եթե չգիտեք, նա մետ է թե մոլ:

Հ.Գ.Անձամբ ես տխմարներին տարբերում եմ այդ հավասարության նշանը դնող, կամ չդնող լինելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել