Մեր հարևան՝ սև և սպիտակ ոչխարները, ավելի անհեթեթ և ապուշ բան չէին կարող անել, քան արեցին այսօր: Ըստ իս՝ այդ մանր կճղակավորները հայ-ազերիական սահմանին շատ մոտ գտնվող մի գյուղացու են առևանգել և նրան օգտագործում են մի քանի նպատակով.
1.Պարզվում է, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը այնքան վատթար է, որ իրենց մոտ հայտնված 55-60 տարեկան հայ գյուղացին «փախել» է Հայաստանից և ապաստան է խնդրել հայ գերիներին ՍՊԱՆՈՂ ինքնակոչ ազերիներից...Կճղակավորների ԶԼՄ-րը ուզում են համոզել ներքին և արտաքին ունկնդրին, որ հայերը, իրենց երկրում տիրող վիճակին չդիմանալով և մոռանալով Մ.Խոջոյանի և Կ.Պետրոսյանի սպանությունները Ադրբեջանում, նույնիսկ ապաստան են խնդրում իրենցից: Ազերիները այս ամենը կազմակերպելով՝ մեզ և «արևմուտքին» ցույց են տալու, որ ոչ բոլոր հայերը «հանկարծամահ» են լինում իրենց մոտ...Ուզում են ինքնամաքրվել Կ.Պետրոսյանի դեպքից և դրան հաջորդած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շատ կոշտ արձագանքից հետո, որն Ալիևը բավական ծանր տարավ:
2. Կովկասյան թաթարները կփորձեն այս գերիին ևս օգտագործել որպես առքուվաճառքի առարկա իր քարվաճառյան երկու մարդասպան-դիվերսանտներին ազատելու համար...և հայ գերիի անունից արտահայտած այն միտքը, թե էլի մարդիկ կային, որ համաձայն էին «փախչել» իրեն հետ Ադրբեջան, հաստատում է իմ այն մտավախությունը,որ ազերիները կշարունակեն գողանալ մեր շատ անուշադիր գյուղացիներին...
Հ.Գ. Հաշվի առնելով ազեր-կոյունլուների առաջնորդի շեղվածությունը մարդասպանների նկատմամբ, ում ձեռքերը հայերի արյունով է պատված, և նրա մոլագար դրսևորումները՝ ամեն գնով դրանց ազատության մեջ տեսնելը և հերոսացնելը, ՀՀ և ԼՂՀ բանակները պետք է համապատասխան «միջոցառումներ» կազմակերպեն և հասկացնեն Ալիևին, որ իր «մուրազը փորում կմնա» և եթե այսպես շարունակի,ապա շուտով կմոռանա իր «քարվաճառյան գերեզման այցելողներին»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել