Հայաստանի կառավարության կողմից զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Այս ոլորտն ունի առանձնացված պետական քաղաքականություն: Այդ քաղաքականության հիմքում դրված են երեք հիմնական նպատակներ՝ զբոսաշրջային այցելությունների քանակի աճ, զբոսաշրջիկներից ստացված եկամուտների ապահովում ու ավելացում, աշխատատեղերի ստեղծում: 
Ուստի, զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու համար պետք է Հայաստանը ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը և ստեղծել ծառայությունների ավելի բարձր մակարդակ:

Երկրի մասին պատկերացում կազմելու համար, նախ առաջին հերթին պետք է այցելել մայրաքաղաքի կենտրոն: Իսկ ինչ կտեսնի ու ինչ պատկերացում կկազմի զբոսաշրջիկը հատկապես այս սեզոնին շրջելով Կենտրոն համայնքում: Առանց այդ էլ խցանված փողոցները ասֆալտապատվում են ցերեկային ժամերին այն դեպքում, երբ վաղուց արդեն զարգացած երկրներում նման աշխատանքներն իրականացվում են բացառապես գիշերը: Կարծում եմ շատերի համար անհասկանալի է, թե միանգամայն հարթ փողոցների ասֆալտը ամեն տարի ջանասիրաբար քանդելու մոլուցքը: Արժե արդյոք քաղաքի սահմանափակ միջոցները (համենայն դեպս իշխանություններն են այդպես ասում) այդքան անտեղի վատնել: Ինչպես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ասում՝ «Եթե Երևանը հարմարավետ լինի իր բնակչի համար, ապա հարմարավետ կլինի նաև հյուրերի համար»:

ՀԱՐՑ. Իսկ արդյոք հենց նույն քաղաքապետի համար Երևանը հարմարավետ քաղաք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել