Ալբերտ Բանդուրան` կանադական հոգեբանը, անցյալ դարի կեսին անցկացրել էր հոգեբանական ուսումնասիրություն, որը ճանապարհ է հարթում երեխաների դաստիրակման կատարելագործման հարցում:
Հատուկ նկարահանվել է տեսանյութ, որում մի կին ծեծում է փչված մարդանման խաղալիքը: Տվյալ փորձի համար բերվել են մանկապարտեզի տարիքի երեխաներ, որոնց բաժանել են նախապես խմբերի:
Առաջին խմբի երեխաները դիտեցին տեսահոլովակը, ապա ներս հրավիրվեցին մի սենյակ որտեղ դրված է նույն խաղալիքը: Ինչ եք կարծում, ինչ արեցին երեխաները: Այո, նույնը: Սկսեցին գազանաբար ծեծել փչված մարդանման խաղալիքը:
Երկրորդ խմբի երեխաներին ներկայացվեց մի այլ տեսահոլովակ, որտեղ սովորական կին նայում է փչված մարդուն և ոչինչ չի անում: Նույն պահվածքը դրսևորեցին երեխաները:
Երրորդ խումբը ներս մտավ դատարկ սենյակ և ոչինչ չտեսավ: Երեխաները հանգիստ շփվեցին միմյանց հետ:
Սակայն Բանդուրան շարունակեց փորձը և նկարահանեց տեսանյութ, որտեղ կինը ծեծում է իրական ծաղրածույի: Երեխաները այդ տեսանյութը դիտելով անմիջապես հետո սենյակ մտնելով սկսեցին ծեծել «ուրախ մարդուկին»:
Հոգեբանը պարզ ներկայացրեց, որ մեծերի պահվածքը մեծ ազդեծություն է թողնում փոքրերի վրա:
Հարց, արդյոք մենք կարող ենք վստահ լինել, որ դրսևորելով ագրեսիա երեխաների նկատմամբ՝ չենք ստանա ոչ ադեկվատ, հանցագործ, մարդկային սկզբունքներից զրկված անձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել