Գրպանդ լայն բացիր Գիտելիքի օրվան ընդառաջ: ՈՒսումնական տարին իր հոգսերով ծեծել է դպրոցական տարիքի երեխաներ ունեցող բոլոր ընտանիքների դռները: Այս շրջանում ծնողների հոգսերը շատանում են. հատկապես «նեղվում» է ընտանեկան բյուջեն: Նախատոնական տրամադրությունը երևում է ոչ թե աշակերտների ոգևորությունից, այլ խանութներում, տոնավաճառներում, և հատկապես փողոցներում տիրող իրավիճակից: Վաճառողները դժգոհում են գնորդների պասիվությունից, նշելով, որ սովորաբար ամենաաշխույժ առևտուրը տեղի է ունենում օգոստոսի վերջին օրերին։ Սակայն փորձագետների գնահատականները ցույց են տալիս, որ նախորդ տարիների համեմատ այս տարի դպրոցական պարագաները և հագուստը անհամեմատ թանկացել են:

Ի դեպ տոնավաճառների և առևտրի կետերի վաճառասեղանները հիմնականում լեցուն են առավել մատչելի չինական և թուրքական ապրանքներով: Եթե նկատել եք վերջին տարիներին սկսել են թողարկվել նաև հայկական տետրեր՝ հայրենի ճարտարապետության դրվագներով, թևավոր խոսքերով, հայ գրականությունից մեջբերումներով։ Նշեմ, որ հայկական տետրերը նույնպես մատչելի են և բավականին որակյալ՝ ի տարբերություն թուրքական արտադրանքի։

Գիտելիքի օրվան՝ Սեպտեմբերի 1-ին, մնացել է շատ քիչ ժամանակ, և ծնողներին շատ մեծ փորձություն է սպասում՝ ինչպե՞ս երեխային ուղարկել դպրոց, ի՞նչ գնել առաջին հերթին, և ի՞նչը թողնել հետոյի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել