Ամերիկյան առաջին նախագահը չէր կարող ոչ միայն հպարտանալ իր առողջ ատամներով, այլ նույնիսկ դրանց առկայությամբ:
Ասում են, որ Ջորջ Վաշինգտոնը ունեցել էր փայտե ատամներ: Ամերիկյան գիտնականները սկսել են զբաղվել տվյալ տեղեկության ուսումնասիրմամբ և պարզել, որ Ջորջ Վաշինգտոնը իր առաջին ատամը կորցրել էր 22 տարեկան հասակում: Արդեն իր հռչակի կիզակետին նա զրկված էր ամբողջ ատամնաշարից: Նման խնդիրը կապված էր նրա հետ, որ նախագահը շատ էր սիրում կոտրել ընկույզը ատամներով: Հնարավոր է, որ նախագահը կրում էր փայտե ատամների պրոտեզ, համենայնդեպս կենսագիրները տեղյակ են, որ նա ունեցել էր արհեստական ատամների պրոտեզ: Հիմքը պատրաստված էր փղի և հիպոպոտամի ոսկորներից`ձգված ոսկե թելով, իսկ հենց ատամնաշարը կազմված էր ձիու, մարդու և էշի ատամներից: Հիանալի նախագահական ժպիտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել