Հատուկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ բոլոր նրանց համար,ովքեր հավատում են,թե Շամշյանը կախարդական թեւեր կամ էլ սեփական ինքնաթիռ ունի,որ հանրապետության մի ծայրից 5 րոպեում հասնում է մյուս ծայրը:Գագիկ ջան կարծում եմ տեսողության հետ խնդիրներ չունես ու մութը լույսից հաստատ կտարբերես ու կհասկանաս,թե Գյումրիում օգոստոսի 8-ին ժամը 3-ին տեղի ունեցած ավտովթարը ով է առաջինը տեսախցիկով ֆիքսել եւ ով է իրականում քնած եղել`գյումրեցի լրագրողները,թե Գագիկ Շամշյանը:Ես ինքս հեռուստաօպերատոր եմ,ամենադաժան կադրերն էլ եմ ֆիքսել ու մինչեւ առավոտ դեպքի վայրում եմ եղել ու հիմա պետք չէ հայ ազգին համոզել,որ դու վթարի մասին իմանալով ելար ու հասար Գյումրի:Կարծում եմ քեզ համար նորություն չի լինի,եթե ասեմ,որ առավոտյան ֆիքսած կադրերը քոնը չեն,գոնե հարգիր ոստիկանության այն աշխատակիցների <հեղինակային> իրավունքը,ովքեր քեզ համար են աշխատում:Ասեմ իմանաս նույն ոստիկանները Գյումրիում տեղի ունեցած ցանկացած դեպքի առիթով ինձ են <բերան ծռում>,որ պրոֆեսիոնալ կադրեր ուղարկեմ քեզ:Ուզում ես քո գործընկեր լուսանկարիչ-ոստիկանների անուններն էլ հատ-հատ ասեմ:Էնպես,որ հերիք է գլուխդ գովես,թե Հայաստանում քո նմանը չկա,որ դու էքսպրեսս արագությամբ հասցնում ես լինել ամեն տեղ:Ու հաստատ իմացիր Գյումրիում երբեք էլ դու առաջինը չես եղել:Ուղղակի քո անիմաստ <գյումրեցի լրագրողները քնած են>հայտարարությունից հետո էլ չկարողացա լռել:Եւ այսուհետ չհամարձակվես ոստիկանների լուսա եւ տեսանկարածը քեզ վերագրես:Խնդրեմ տեսանյութը նայիր ու տես,թե քո<Գյումրի հասնելուց առաջ>ինչ վիճակ էր վթարի վայրում:

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել