Նոր տեսա, որ մի քանի երիտհանրապետականներ սկսել են ՀՊՏՀ պրոռեկտոր նշանակված Սևակ Խաչատրկանի գովքը` ի հեճուկս նրա մասին «փիս-փիս» բաներ գրած մարդկանց գրառումներին: Հիմնականում մեխը դրված էր Սևակի մարդ տեսակի, արած ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վրա: Տղերք, հասկանում եմ, որ դա ձեր պարտականությունն է, ձեզ դրա համար են պահում, օգտագործում: Բայց հիշեք, որ աշխարհում ամենակարևոր կոչումը և ձեռքբերումը ՄԱՐԴ ճանաչվելն է: Գովելուց առաջ մի քիչ մտածեք: Ախր էդ ձեր գոված մարդը ապօրինություն էր անում, մարդկանց էր վիրավորում Տարոն քերողահայրի գիտական աշխատանքի պաշտպանության ժամանակ` տեսախցիկների աչքի առաջ, տեսագրությունները կան: 
Սաքուլիկն էլ է լավ մարդ, չէ՞: Գոնե հիշեք, որ նման ձևով դուք կեղտոտում եք հենց ձեր մարդ տեսակը և անունը: Էդ իշխանությունները էսօր կան, վաղը չեն լինի: Իսկ դուք հետո ամաչելու եք մարդկանց երեսին նայել այսօրվա ձեր արարքների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել