Tert.am-ը գրում է.

Դալասից Սան Դիեգո ուղևորվող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով: Դա տեղի է ունեցել, երբ Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ինքնաթիռում ռումբ է տեղադրված, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով CBS News-ին: 

Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ օգոստոսի 24-ին, American Airlines ավիաընկերությանը պատկանող Բոինգ 757 ինքնաթիռում, որն իրականացնելիս է եղել 362 չվերթը: Ինքնաթիռում եղել է 172 ուղևոր:

Արիզոնա նահանգի Ֆինիկսի օդանավակայանում արտակարգ վայրէջքի մասին որոշումը Դաշնային բյուրոյի գործակալները կայացրել են, երբ ավիաընկերությունը ռումբի մասին նախազգուշացում է ստացել, որը հաքերներն ուղարկել են Twitter-ում Sony Online Entertainment-ի նախագահ Ջոն Սմեդլիի անձնական էջից, ով նույնպես թռչելիս է եղել այդ չվերթով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել