Եթե նկատել եք, դարն ու ժամանակը, ժամանակակից կյանքը, տեխնոլոգիաները մարդուն դեպի մեկուսացում են տանում, տանում են դեպի անհատականացում, որ և՛ լավ է, և՛ վատ: Լավ է, երբ անհատներ շատ կունենանք, կա՛մ թե ճանաչելի կդառնան մարդկային լուսատու ճրագները, որ միշտ էլ առկա են մեզանում. վատ է, երբ կտրվելով իրականությունից՝ կյանքն ու դրա ճշմարտությունը դառնում են վերացարկված հասկացություններ և զատում մարդուն հանրային կյանքից ու դրա բարոյական նորմերից, անցյալից, հուսացող ապագայից և, որ ամենավատն է, ներկայի ընկալումից: 
Այդ իսկ պատճառով ներկան պետք է հոգեկերտվածքով անհատներ կրթի, ովքեր անհատապես զորու կլինեն տարբերել բարին ու չարը, լավն ու վատը՝ մերժելով զոմբիացման տանող մերօրյա մարտահրավերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել