17-րդ դարում Ռոանոկ կղզում սեր Ուոլտեր Ռելին հիմնադրել էր մի գաղութ, որը անհայտ պայմաններում անհետացել էր: Գաղութում հաշվարկվում էր ընդհանուր 170 մարդ` ներառյալ կանանք և երեխաները: Գաղութը շրջապատում էին թշնամական հնդկացի ցեղերի խումբ: Հիմնադրումից հետո Ռելին նավով հեռանում է, վերադառնալուց անմիջապես հետո նա գտնում է դատարկված գաղութը: Նա չի գտնում ոչ մի դաժանության նշույլ` ոչ կրակի, ոչ կոտորածի հետքեր: Միայն մի ծառի վրա փորագրված էր «կրոատան» բառը:
Հարյուրամյակներ հետո սպիտակ որսորդները մուտք են գործում մի հնդկական գյուղ Ռոատանից վերև, որտեղ հայտնաբերում են «կրոատան» ցեղի հնդկացիներին: Այդ ցեղի հնդկացիների մաշկի գույնը առանձնանում էր իր սպիտակությամբ, տների լավ հատակագծով և հին անգլերենի բառապաշարի կիրառությամբ:
1790 թվ. անցկացվել էր առաջին մարդահամարը և պարզվել էր, որ բնակիչներից 54% ազգանունները անգլիական էին, նույնիսկ համընկնում էին անցյալում գաղութում անհետացած անգլիացիների ազգանվանումներին:
Պարզվեց, որ հարուրամյակներ առաջ «կրոատան» ցեղը հարձակվել էր Ռոանոկ գաղութի վրա և գաղթեցրել նրա անգլիացի բնակիչներին, որոնք իրենց ցեղի մեջ պահպանել են հին հիշողություններ իրենց գիրք կարդացող նախնիների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել