ԶԼՄ-ները ծանուցում են, որ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը նշանակվել է այդ բուհի պրոռեկտոր: Զարմանալին այս փաստը չէ ինքնին: Զարմանալին այն է, որ անցյալ տարեվերջին լրագրողների աշխատանքը խոչընդոտած այս երիտասարդի նշանակումը նման պատասխանատու պաշտոնում արտառոց երևույթ չի դիտվում բուհում: Չի գտնվում գեթ մեկ դասախոս, որն ընդվզի այս երևույթի դեմ, իր բողոքի ձայնը բարձրացնի: Ռուսական ԶԼՄ-ներում վերջին ամիսներին մենք հաճախ ենք կարդում, թե ինչպես են տարբեր դասախոսներ, գիտնականներ իրենց անհամաձայնությունը հայտնել ՌԴ իշխանությունների քաղաքականությանը: Նրանց հեռացրել են բուհից, սակայն այդ մարդիկ շարունակել են պայքարել իրենց իրավունքների վերականգնման և ազատ արտահայտման համար: Հայաստանում մի քանի տարի առաջ իր քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացվեց միայն ԵՊՀ դասախոս Սասուն Սարիբեկյանը, որն առ այսօր էլ շարունակում է պայքարել, հանդես գալ բուհի արատավոր երևույթների մասին հրապարակումներով: Ցավոք, նա չգտավ աջակիցներ հենց իր գործընկերների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել