Առաջարկում եմ, որ ԼՂՀ այն վարչական շրջաններում, որոնք ձևավորվել են նախկինում ազերբայջանաբնակ հայոց ազատագրված պատմական տարածքներից, նախկին ամեն մի շրջան կամ ենթաշրջան հանձնել քաղաքական այն կուսակցություններին, որոնք հավակնում են սեփական ծրագրերով իշխանության գալ: Թող այդ քաղաքական ուժերին հնարավորություն տրվի իրենց կուսակցական և համակիր անդամներով, սեփական ծրագրերով կառուցեն պետական և տեղական ինքնակառավարման այն մոդելը, որը տեսնում են ու կկառուցեին՝ ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում իշխանության գալով:
Որ մոդելն ամենից արդյունավետը կլինի՝ այն էլ հետո թող տեղայնացվի ողջ երկրի համար:
Սրանով քաղաքական թատերաբեմում կմնան իրական գաղափար, ծրագիր ու տեսլական ունեցող ուժերը, միևնույն ժամանակ՝ մրցակցություն ապահովելով նրանց միջև՝ առավել արագ ու արդյունավետ կզարգանան այդ տարածքները:

Հ.Գ. Ուզում եք ասածիս հումորով վերաբերվեք, ուզում եք՝ լուրջ: Ես իմ ասածն ասացի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել