Այ’ո, հնարավոր է: Դժբախտաբար, շատ հաճախ հենց այդպիսի «հայերեն» էլ լսում ենք:
Եթե մեկը մեզ ասի` ընկեր այսինչյանն իր մոտ չէ» (ուզենալով ասել` սենյակում, իր տեղում չէ), «ուզում եմ իմ տպավորությունը կիսել քեզ հետ» (այսինքն` հայտնել քեզ), «ուզում եմ կիսվել քեզ հետ» (այսինքն` սիրտս բաց անել քո առաջ), «ես չեմ պատրաստվում բողոքելու նրա դեմ» (այսինքն` մտադիր չեմ), «նա պատրաստվում է պաշտպանել ընկերոջը» (այսինքն` միտք ունի, մտադիր է), - այս և նման դեպքերում հաստատ իմացեք, որ մարդը հայերեն չի խոսում: Բերած բոլոր օրինակներում բոլոր բառերը հայերեն են անխտիր, բայց բոլոր օրինակներն էլ հայերեն չեն անխտիր: Ինչո՞ւ: Որովհետև դրանց բառերն են հայերեն, բայց ոչ մտածողությունը, իսկ դա շատ կարևոր է, ավելի կարևոր, քան բառերի հայերեն լինելը: Մտածողությունն է հուշում, թե ինչ բառեր պետք է ընտրվեն և դրանք ինչպես պետք է հյուսվեն, համաձայնության գան որևէ միտք արտահայտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել