Մեր նախարարների մամլո խոսնակների թոփ: Մեր երկրում, իմ կարծիքով, դեռ այնքան էլ չի զարգացել «մամլո խոսնակ» մասնագիտությունը: Այսօր կփորձեմ հիշել մեր նախարարների մամլո խոսնակներին ու փորձել մի փոքրիկ կարծիք հայտնել իրենց գործունության մասին. 

Իմ համար այս պահին ԹԻՎ 1 մամլո խոսնակ է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա անարձագանք չի թողնում ոչ մի խնդիր, նա ակտիվորեն ու բարեխղճորեն տեղեկացնում է մեզ սահմանին տեղի ունեցող միջադեպերի մասին ու շատ օպերատիվ արձագանքում է ապատեղեկատվությանը: 
Երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության (կամ ոստիկանապետի) մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Շատ կշռադատված մարդ, երբևիցե չեմ լսել, որևէ արտառոց արտահայտություն իր մասին կամ, որ, նա չարաշահելով իր պաշտոնական դիրքը, ԶԼՄ-ի որևէ ներկայացուցչի կոպտած լինի: Իհարկե, պարոն Ահարոնյանը չի փայլում օպերատիվությամբ, բայց ինձ թվում է դա կապված է հիմնականում նախաքնության փուլում գաղտնիության պահպանման հետ: 

Երրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը: Օրիորդ Սմբատյանը շատ սրտացավ է մոտենում իր գործին ու տղայավարի և հիմնավոր պաշտպանում է իր ղեկավարին: Նա կարողանում է լսել մինչև վերջ, այնուհետ նոր իր կարծիքը հայտնել: Օրիորդ Սմբատյանը փորձում է հնարավորության դեպքում արձագանքել բոլոր մեղադրանքներին ու խնդիրներին: 

Չորրորդ տեղը գրավում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամլո խոսնակ Սաթենիկ Ասլիյանը: Ասեմ, որ օրիորդ Ասիլյանի աշխատանքը ընդհանրապես չի երևում ու ես չեմ հասկանում՝ ինչով են զբաղվում, բայց քանի որ մնացած խոսնակները իրանից ավելի վատ են, ինքը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Սաթենիկը միմիայն արձագանքեց իրենց նախարարության աշխատակցի մասին վատ ստատուսիս: 

Հինգերորդ հորիզանականն են գրավում մնացած բոլոր չնշած նախարարությունների մամլո խոսնակները, քանի որ ոչ մեկի ոչ անունը գիտեմ, ոչ իրենց արած գործին եմ տեղյակ, ոչ երբևէ ականատես եմ եղել, թե նրանք ինչպես են իրականացնում իրենց պարտականությունները ու չեմ հասկանում ընդհանրապես ինչի համար են իրենց վարձատրում: 

Հարգելի մամլո խոսնկաներ միշտ հիշեք. «Դուք ձեր ղեկավարի ու ժողովրդի միջև կոնտակտ ապահովող կարևորագույն «օղակն եք», եղեք ավելի ակտիվ, ավելի աշխատասեր քիթներդ մի ցցեք վերև, հնարավորության դեպքում արձագանքեք բոլորին»:
Հ.Գ. Ես էլի կհետևեմ խոսնակների գործողությունների ու փոփոխությունների դեպքում նորից կգրեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել