Մհեր Մկրտչյանը հազար Կլունի արժե: 
Երեկ մէ՜ ուրախություն մէ՜ խինդ, մէ՜ արգազմ էր... չեմ իմանում ինչ Կլունին Մհեր Մկրտչյանի նկարով մայկա էր հագել ու բոլորը խառնվել էին իրար. հո չէին տարածում, հո չէին տարածում.... Իհարկե, ինչպես և սպասելի էր, վերջում պարզվեց, որ դա ֆոտոշոփա, բայց մեկա, միշտ հիշեք, Կլունին մեր հպարտության կտրած եղունգը չարժի, եթե նույնիսկ ֆոտոշոփ չլիներ ու չի կարելի ուրախանալ էտ փաստից:

Հայաստանում հաց ուտելու էր եկել Վրաստանի վարչապետ՝ էն ջահել ջիվան տղեն: Էտ տղուն չէր ալարել ու դիմավորել էր մեր վարչապետը..... Ասում են՝ ինչ հարց կար Հայաստանի ու Վրաստանի մեջ, այդ երիդասարդը միանգամից լուծեց: Շատ ուրախ ենք, որ այս պաշտոնյայի համար ողջ քաղաքը չփակեցին: Շնորհակալ ենք:

Ադրբեջանցիք ինչ որ փոխանակություն էին ուզում անեին, էս խելոքները գիտեին, թե Հունգարիայի հետ են խոսում: Մեր ՊՆ մամլո խոսնակի քացու տակն էլ շատ սպասեցնել չտվեց. մէ՜ գյոզալ պատասխան տվեց ու հասկացրեց, որ իրանց խաղերը մեր հետ չխաղան. ՉԵՆՔ ՎԱՃԱՌՈՒՄ, ՉԵՆՔ ՎԱՃԱՌՎՈՒՄ:

Հ.Գ. Խիստ չդատեք, առաջին քայլերս է դեպի Էդոյի բիզնես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել