Ահավասիկ մշակույթի պաշտպանությանը նպաստող մոտավոր մի ծրագիր.
1. Հայ երեխայի առաջին տպավորությունները պիտի լինեն հայոց լեզուն և լեզվից բխած հայկական ժողովրդական և դասական երաժշտությունը
2. Անհրաժեշտ է վերականգնել օրորոցային երգերի ավանդույթը/բայց ոչ ձայնագրված վիճակում/
3. Դադարեցնել մանկապարտեզներում, դպրոցներում և այլ կրթօջախներում որպես ֆոն հնչող անճաշակ երաժշտությունը` լինի դա հայկական թե օտար:
4. Կրթօջախներում կազմակերպվող միջոցառումներում կիրառվող երաժշտությունը նախ պիտի լինի ազգային, հետո միայն հանրամատչելի, ընդ որում` միայն բարձրաճաշակ:
5. Միջնակարգ դպրոցներում, բուհերում «Մշակույթի պատմություն», «Կրոնի պատմություն» առարկաների շրջանակներում լուսաբանել կրոնի, մշակույթի և արվեստի առնչությունները:
6. Երգ-երաժշտության դասերին դպրոցականները պիտի սովորեն խմբովի երգել հայկական-ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր երգեր:
7. Անհրաժեշտ է դասական երաժշտության հայտնի նմուշների ունկնդրումներ, ֆիլմերի դիտումներ, որոնց ընթացքում աշակերտները կտիրապետեն լռելու և լսելու արվեստին (հեռու կմնան «սին ճառախոսներից»):
8. Ուսումնական հաստատություններում, հիմնարկներում ստեղծել երգչախմբեր, մեծ տեղ տալ խմբերգային արվեստին, որի միջոցով հասարակության մեջ կձևավորվի հոգևոր միասնականության մթնոլորտ (պետք է գոնե մի քանի երգ կարողանանք ողջ ազգով երգել):
9. Ձևավորել հայեցի կրթությամբ մարդ-մասնագետ, քաղաքացի, այլ ոչ դերակատար, կամակատար:
10. Ինչպես լեզվի տեսչությունը հսկում է հանրապետությունում հայոց լեզվի անխաթար կիրառմանը, ինչպես նախկինում Հուշարձանների պահպանման կոմիտեն էր հսկում պատմամշակույթային հուշարձանների վիճակը, հարկ է հիմնել նման կազմակերպություն, որը կկանխի ազգային մշակույթի աղավաղումը և ոչնչացման փորձերը:

Դանիել Երաժիշտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել