Tert.am-ը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Ադրբեջանում սպանված գերի Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձը պետք է տեղի ունենա առանց որևէ պայմանի: «Հենց այդ պայման դնելն է, որ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, որ գրանցվել են դեպքեր, երբ Հայաստանը գերիներին միակողմանի հանձնել է Ադրբեջանին: «Ուրախությամբ ասեմ, որ բոլոր երեք նախագահների ժամանակ էլ Հայաստանում որդեգրվել է վերին աստիճանի հարգալից վերաբերմունք միջազգային հումանիտար նորմերի առումով»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ շատ անգամ միջազգային խմբերն են զարմանում, թե մենք ինչ բարվոք վիճակում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հանձնում այստեղ պահվող գերիներին: «Անգամ եղել են դեպքեր, երբ նույն խումբն իր դժգոհությունն է արտահայտել, երբ այդ գերիներին տեսել է Հայաստանում, այնուհետև Ադրբեջանում, որտեղ նրանք պահվում են հայ գերիների հետ միասին և արժանանում են ամենադաժան վերաբերմունքի»,-ասաց նա:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել