Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում հանդես եկող Կապանի «Գանձասարը» համալրվել է նոր ֆուտբոլիստով։
Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլական «Ջոենվիլլեի» ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան Գուստավո Աֆֆոնսո Սոուրբեկի հետ, տեղեկացնում է «Գանձասարի» մամուլի քարտուղարությունը։ Այս պայմանագիրը իրականացել է «Գանձասար» ակումբի և բրազիլական «Ջոենվիլլե»-ի միջև համագործակցության արդյունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել