Շատերն են սիրում ու իրենց սննդակարգում խաղող օգտագործում, սակայն քչերը գիտեն, թե այս համեղ միրգը, որքան առողջարար է օրգանիզմի համար:

Կանխարգելում է սրտի կաթվածը – Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողը արյան մեջ մեծ քանակությամբ ազոտական օքսիդ է սինթեզում, ինչը կանխում է արյան անոթներում գնդիկների առաջացումը, որը սրտի կաթվածի հիմնական պատճառներից մեկն է:

Օրգանիզմը հարստացնում է դրական խոլեստերին – Իրականում խոլեստերինի երկու տեսակ կա՝ դրական և բացասական: Խաղողը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ դրական խոլեստերինով: Խաղողի մեջ պարունակվող ֆլավոնոիդների տեսքով անտիօքսիդանտները օրգանիզմում դրական խոլեստերինի են ճեղքվում:

Կարգավորում է արյան ճնշումը Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողը կարգավորում է արյան բարձր ճնշումը:

Ուղեղի համար Խաղողը հարուստ է ռեսվերատրոլով, ինչը 200 տոկոսով բարձրացնում է ուղեղի արյան շրջանառությունը: Գիտնականները հավատացած են, որ ռեսվերատրոլը նաև բարձրացնում է մտավոր կարողություններն ու մարդու զգոնությունը:

Կանխարգելում է քաղցկեղը – Խաղողը կանխարգելում տարբեր տեսակի քաղցկեղները, այդ թվում՝  մաշկի, կրծքի և թոքերի քաղցկեղները, իսկ պատճառը խաղողի մեջ առկա ռեսվերատրոլի պարունակությունն է:

Օրգաննիզմը պաշտպանում է ճառագայթումից – Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողն օրգանիզմը պաշտպանում է ճառագայթումից: Այդ իսկ պատճառով ճառագայթման թերապիա անցնող հիվանդներին խորհուրդ է տրվում սննդակարգում խաղող օգտագործել:

Երկարակեցության համար – Խաղողը պայքարում է ծերացման դեմ՝ նվազեցնելով ծերացման հետևանքով օրգանիզմի բջիջների բնական վնասվածքները: Հետազոտությունները նաև ցույց են տվել որ խաղողի ռեսվերատրոլը ակտիվացնում է օրգանիզմում երկարակեցության գեները:

♦  Հակաբորբոքային միջոց, արթրիտի դեմ – Խաղողի մեջ առկա ռեսերվատրոլը բնական հակաբորբոքային միջոց է: Հայտնի է նաև, որ խաղողի կորիզների յուղը առողջարար է արթրիտի բորբոքումների համար:

Մարսողական խնդիրների դեմ – Ինչպես շատ մրգեր ու բանջարեղեն, խաղողը հարուստ է մանրաթելերով, ինչը չափազանց օգտակար է փորկապության, փորլուծության ու ամեն տեսակ մարսողական խնդիրների համար:

Նպաստում է մկանների վերականգնմանը – Որպես հրաշալի հակաօքսիդանտ, խաղողը պաշտպանում է բջիջներն ու օրգանները՝ օրգանիզմից հեռացնելով ամեն տեսակ թունավոր նյութերն ու նպաստում մկանների վերականգնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել