‎{Ուրեմն։ Հայտնի ա, որ հայկական պատմության դասագրքերում, մասնավորապես կրոնի պատմության մեջ, ասվում ա, որ Սասանյան Պարսկաստանում կրոնական ճնշուներ կային հպատակ ազգերի ու հայերի նկատմամբ, տռը-տպը։ Ուրեմն սկսենք նրանից, որ նախ կրոնափոխ չլինեիք, որ մի հատ էլ ճնշեին, իսկ եթե եղել եք էլ, ուրեմն կարանայիք անկախություն պահպանել ու ոչ թե իրար տակ փորեիք, որ ոչ մեկ ձեզ բան չստիպեր ու վերջում էլ Որմիզդ 4-ի նամակն ու հրովարտակը ձեզ մեջբերեմ, որ մի փոքր գոնե ձեր գերկողմնակալ դիրքերից իմանաք, որ մեդալը երկու կողմ ունի. Որմիզդ 4-ի 579-590 հրովարտակը զրադաշտական հոգևորականությանը «Ինչպես մեր թագավորական գահը չի կարող կանգնել ու կայուն լինել, եթե հենվի առաջին երկու հենակների վրա, առանց հենվելու մյուս երկու հենակներին, այնպես էլ մեր պետությունը չի կարող կայուն լինի, եթե մենք ճնշենք այլ հավատքի ու հատկապես քրիստոնեա ներկայացուցիչներին։ Հարկավոր է բացառել որևէ ճնշում մյուս կրոնների ներկայացուցիչների վրա, որպեսզի մեր պետությունն իրեն կայուն զգա, իսկ չարիք մտածելու փոխարեն հարկավոր է միայն բարին անել, որպեսզի քեզ շրջապատողները նույնպես դա նկատեն ու հասկանան, թե որքան արդարամիտ ես դու» .... մեզանից 1400 տարի առաջ, ոնց հասկանում եմ ավելի մեծ հանդուրժողականություն կար, քան հիմա} Noldeke 1879, էջ 268

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել