Մի բան կա, որի հետևից բոլորս գնում ենք, մի ուժ, որը ծածկում է փողը, իշխանությունը, նույնիսկ, բանականությունը և դա է, որ մեզ թելադրում է, թե ինչ տեսակ մարդ ենք դառնում ու դա սերն է:
Սիրահարվելն ասես տուն վերդառնալը լինի. անհանգստություններդ հանդարտվում են ու դու պաշտպանված ես զգում սիրելիիդ գրկում: Երբ խորը սիրահարված ես դժվար է կյանքը առանց նրա պատկերացնել, սակայն ինչպե՞ս համոզվել, որ այդ զգացմունքը հավերժական է և ոչ թե պահի երևակայության արդյունք:
Միգուցե հնաոճ կթվա, բայց ամուսնությունը սուրբ մի բան է, որը կնքվում է ամբողջ կյանքի համար: 
Ահա այն 9 նշանները, որ կհուշեն, որ գտել ես հենց այն տղամարդուն, ում հետ պետք է անցկացնես կյանքին մնացած տարիները:

 1  Կարիք չունես միշտ «միացված» լինես նրա ներկայությամբ

Թե՛ լավ, թե՛ վատ օրերին նա հասկանում է, ով ես դու, ու չի սպասում, որ ինչ-որ ուրիշ մեկը լինես, այլ հենց դու: Նրա աչքերում դու յուրահատուկ ես հենց նրանվ, որ դու դու ես: Ձևացնելու կարիք չկա:
Երբ որոշ օրերին պարզապես ծուլացած ուզում ես հանգստանալ թափթփված հագուստով ու ոչինչ չխոսել, նա հասկանում է քեզ, որովհետև հենց այդտեղ՝ կողքիդ է: Դու կարող ես ազատ զգալ այնպիսին, ինչպիսին կաս, ինչ տրամադրություն էլ ունենաս, ու նա միշտ մտածում է, որ դու փայլում ես:

 2  Քո երջանկությունը նրա երջանկութունն է, և հակառակը

Դու գիտես նա այն միակն է, որովհետև նա քեզ հետ այնպես է վարվում որ դու երբեք չէիր մտածի, թե դա հնարավոր է: Նա քո լավագույնն է ուզում, նույնիսկ, երբ նա դրա համար ինքն իրենով է վճարում:
Տղամարդն, ում հետ ամուսնանում ես տալիս է առանց իր եսի մասին մտածելու, որովհետև քո հետաքրքրությունները հիմա նրա հետաքրքրություններն են: Նա նույնիսկ եսասեր է զգում իրեն, երբ քեզ երես է տալիս, որովհետև դա իրեն էլ է հաճույք պատճառում:
Նա կարողանում է հավասարակշռության մեջ պահել աշխատանքում ու տանն ունեցած իր ձգտումները: Կյանքի որոշ շրջաններ կամ կարիերաներ ավելի դժվար են, քան մյուսները, սակայն նա ձև է գտնում քեզ ցույց տալու, որ չի մոռացել քո մասին:

 3  Նույնիսկ ամենավատ օրվա վերջում միակ բանը, որ ուզում ես նրա հետ լինելն է

Անկախ նրանից, թե որքան ահավոր տրամադրություն ունես, դու նախընտրում ես նրա հետ լինել և ոչ թե մենակ որովհետև միշտ քեզ ավելի լավ ես զգում նրա հետ, քան առանց նրա:
Նա համբերատարությամբ լսում է քեզ: Նրա ինքնավստահությունն ու ոգևորվածությունը դրականորեն է ազդում քո ինքնավստահության ու ոգևորվածության վևա, ինչը ձեր հարաբերություններն ավելի ոգեշնչող է դարձնում: Դու ուզում ես հավերժ նրա կողքին լինել:

 4  Ձգողականությունը ակնհայտ է

Ֆիզիկապես, էմոցիոնալ ու մտավոր առումներով դուք երկուսդ լիովին համատեղելի եք: Ձեր միջև քիմիան բավականաչափ ուժեղ է՝ մնացած ամեն ինչ փակելու համար: Երբեմն, թվում է, թե նա միակ կարևոր բանն է այս աշխարհում:
Նույնիսկ ամենափոքրիկ բաները, որ միասին եք անում՝ ինչպես օրինակ խանութ գնալը, ավելի յուրահատուկ մի բան է թվում,  երբ նա հետդ է: Ձգողականությունն ամենուր է՝ ննջարանից մինչև ամենապլատոնական վայրեր: Դուք պարզապես չեք կարողանում ձեր ձեռքերը միմյանցից հեռու պահել: 

 5  Դու ուզում ես յուրաքանչյուր կենսափորձ կիսել նրա հետ

Երբ պատկերացնում ես ապագադ, նրան ես տեսնում այդտեղ: Կյանքիդ մնացած տարիները նրա հետ անցկացնելու միտքը չի վախեցնում քեզ: Հենց նրա կողքին է, որ դու քեզ ամենահարմարավետն ես զգում:
Երբ ինչ-որ զվարճալի բան է տեղի ունենում, կամ լավ նորություն ես իմանում, ցանկանում ես առաջինը նրա հետ կիսվել: Երբ սիրո մասին երգ ես լսում ռադիոյով, միանգամից նրան ես հիշում: Քեզ հետաքրքրում է նրա մասին ամեն ին՝չ ճաշից մինչև այն հաղորդումները, որ նա նայում է այս պահին հեռուստտացույցով: Ու չնայած չես ցանկանա դա  ընդունել, բայց դու ավելի շատ պատրաստ ես անել այն, ինչի մասնիկը որ նա է: Հենց դա է ընկերակցությունը քեզ համար:

 6  Նույն պատկերացումներն ունեք ռամանտիկ հարաբերությունների մասին

Երբեմն քեզ թվում է, թե  ռոմանտիկ ինչ-որ ֆիլմում ես ու շուրջդ ինչ-որ մգական մի բան կա: Ինչպես էլ պատկերացնում ես ռոմանտիկ հարաբերությունները, լինի դա ինտիմ ընթրիք, մեքենայով ճամփորդություն և այլն, նա կիսում է քո պատկերացումները ու ամեն ինչ կանի, որ դրանք իրականություն դառնան:
Նա չի վախենում, կամ ամաչում քո առաջ բացվելուց, որովհետև վստահում է քեզ ու ցանկանում է ավելի խորը կապվել քեզ հետ: Նա միշտ քո տղամադը կլինի, սակայն նա չի վախենում ցույց տալ քեզ իր նուրբ կողմերը:

 7  Դուք ավելի շատ սիրում եք, քան վիճում

Դու երբեք չես ցանկանում վիճել նրա հետ, որովհետև չափազանց շատ ես հոգ տանում ու մտածում նրա մասին՝ նրան նեղացնելու համար: Համաձայնության գալը միշտ լավագույն տարբերակն է քեզ համար, որովհետև այսպես երկուսդ էլ երջանիկ կլինեք: Իսկ օրվա վերջում չեք կարողանում երկար բարկացած մնալ միմյանց նկատմամբ:

 8  Նա պարզապես չի լսում՝ նա ուշադրություն է դարձնում խոսքերիդ

Նա հասկանում է քո բառերն ու կարիքները: Նա գիտի, ինչ ես ցանկանում ասել, առանց նույնիսկ բացատրելու: Դուք օգնում եք միամյանց աճել ու դառնալ այն մարդիկ, ով ուզում եք լինել:

 9  Նա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս

Թափթփված ես, բարձր ես խոսում, այնքան էլ զվարճալի չես, բայց նա սիրում է քեզ հենց դրա համար: Նա ստիպում է քեզ լավ զգալ այն բաների համար, որոնք դու հնարավոր է չես սիրում քո մեջ:
Նա իր ընկերների մոտ հպարտանում է, որ քեզ ունի: Դու էլ նմանապես, պարզապես բոլորն արդեն գիտեն, թե որքան տարված ես նրանով:
Նա ամեն ինչ գիտի քո մասին՝ թե՛ լավը, թե՛ վատը, և նա երկուսն էլ գնահատում է, որովհետև այդ ամենը քո անհատականության մասնիկն է:

Դու նրանն ես նա քոնը, ու ամեն ինչ հանկարծ այնքան խաղաղ ու  հեշտ է թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել