Խոյ

Դուք հակված եք շատ բան վերցնել Ձեր ուսերին:  Չարժե.  ամեն ինչ չէ, որ արվում է Ձեզ նեղացնելու համար, շատ բան Ձեզ հետ ընդհանրապես առնչություն չունի: Մի սևեռվեք:

Ցուլ 

Դուք, կարծես, պատրաստ եք փչացնելու Ձեր և շրջապատի տրամադրությունը` չկարողանալով որոշել, թե ինչ եք ուզում: Համաձայնեք հենց առաջին իսկ առաջարկի հետ, ամեն ինչն էլ լավ է:

Երկվորյակ

Այս օրը նպատակահարմար է անցկացնել լավագույն ընկերների շրջապատում: Նման հանգստի մասին հաճելի կլինի հիշելը:

Խեցգետին

Այսօր Դուք ծայրահեղ հուզված կլինեք, անկախ նրանից, թե կա՞ն դրա համար բավարար հիմքեր: Մեծ է բոլորի հետ վիճելու ռիսկը: Զսպեք Ձեզ:

Առյուծ

Այսօր Դուք բավկանին խոցելի կլինեք: Գրեթե ամեն բառը կընկալեք որպես վիրավորանք` տալով դրանց բացասական երանգ: Որպեսզի ողջ աշխարհից չվիրավորվեք, ավելի լավ է սահմանափ

Կույս 

Այսօր կյանքի խիստ անհրաժեշտությունը Ձեզ կստիպի իջնել երկնային, վերացական մտածմունքների  բարձունքներից: Այնուամենայնիվ, կարող եք  շատ չմտահոգվել` երկար չի տևի:

Կշեռք

Այսօր Ձեր մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ բոլորը խենթացել են: Հասկանալ, առավել ևս կանխատեսել ուրշների գործողությունները կարող է չափազանց դժվար լինել: Նման իրավիճակում ավելի լավ է հեռու մնալ ծավալվող իրադարձություններից: Եղեք հեռատես:

Կարիճ 

Այսօր Ձեզ անհրաժեշտ կլինի հընթացս փոխել տեսակետները: Մի սպասեք. մինչեւ փոփոխվող աշխարհը ծնկի գա Ձեր առջև` ծնկի կգաք ինքներդ: Ճկուն եղեք:

Աղեղնավոր

Թե ում և ինչի մասին Դուք այսօր կասեք, հիմնականում կախված կլինի, թե ինչպես կդասավորվի Ձեր ճակատագիրն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Ընտրեք ուղեկիցներին բծախնդրորեն:

Այծեղջուր

Այսօր կարիք չկա որեւէ բան փոխելու, քանի որ փոփոխությունների համար վճարվելիք գինը, շատ ավելի բարձր է կլինի, քան դրա պահանջը: Հանգստացեք:

Ջրհոս

Այսօր Դուք որոշակիորեն ագրեսիվ կլինեք, թեև ինքներդ դա չեք նկատի: Փոխարենը կնկատեք, թե ինչպես են Ձեր խոսքերին ու գործողություններին արձագանքում ուրիշները: Զգոն եղեք:

Ձուկ 

Այսօր Դուք սովորականից ավելի անհոգ կլինեք, ուստի պետք է զգույշ լինեք ճանապարհներին, հակառակ դեպքում՝ վրաերթի կենթարկվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել