Հետաքրքիր է, թե ինչ արձագանք են տալիս այլ ազգի ներկայացուցիչները երբ լսում են Հայաստանի մասին: Շատ պատասխաններ կարող են զարմանալի թվալ: Օրինակ Ֆրանսիացի տղան մտածեց, թե Հայաստանը գտնվում է Ամերիկայում: Մի Կանադացի տղա երբեք չէր լսել Հայաստանի մասին: Վատն այն է, որ որոշ երկրների ներկայացուցիչներ Հայաստանը կարողացան գտնել միայն Թուրքիայի միջոցով և Հայաստանի տեղը նշելու համար ասում են Թուրքիայի արևելքը: Շատ զարմացրեց ինձ նորվեգացի աղջիկն, ում ուսուցիչն ամեն անգամ իրենց ցուցադրում էր հայկական նկարներ, պատմում Հայաստանի, ցեղասապանության մասին և ավելի հետաքրքիրն այն է, որ նա հայ չի  Զարմանալի է, որ Տանզանացին ավելի լավ գիտեր Հայաստանը, քան Ֆրանսիացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել