Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական հանդիպմանը պայմանավորվել են հաջողությամբ շարունակել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության և արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր կամրջի շինարարության աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ 

Անդրադառնալով հայ-վրացական էներգետիկ համագործակցությանը՝ երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցել ոչ թե 400՝ այլ 500 մեգավատ լարման հզորությամբ, ինչը կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել