Tert.am-ը գրում է.

Ավստրալացին արել է հավանաբար մինչ այս արված ամենավտանգավոր «սելֆին»: YouTube-ում տեղադրված տեսանյութում նա վարում է իր մեքենան անապատում առաջացած պտտահողմին զուգահեռ, գրում է Daily Mail-ը:

«Դա իմ տեսած ամենամեծ պտտահողմն է»,- ասում է նա մեկ րոպե տևողությամբ տեսանյութում: Այնուհետ նա հանում է իր ամրագոտին և բացականչում տեսախցիկի առաջ, որ պատրաստվում է վազել դեպի այն: 

Պտտահողմին մոտենալով՝ ավստրալացին բացականչում է. «Հիսուս Քրիստոս, այն հսկայական է», ինչից հետո, հայտնվելով պտտահողմի ավազի մեջ՝ սկսում է վազել դեպի իր մեքենան: 

Շնչակտուր եղած ավստրալացին իրեն հասցնում է նետել մեքենայի մեջ՝ մինչ պտտահողմը կհասներ իրեն: 

Տեսանյութը YouTube-ում է տեղադրել Թերի Թաֆերսոնը՝ նույն անձը, ով տեղադրել էր Սիդնեյի նավահանգստում մեծ սպիտակ շնաձկան դեմ պայքարող տղամարդու տեսանյութը: 

YouTube-ի որոշ օգտատերեր սկսել են հարցնել, թե արդյոք տեսանյութն իրական է:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել