Գորիսի տարածաշրջանի համայնքներում համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուներից մեծամասնությունը հայտնել են ինքնաբացարկներ:

Այսպես 2012թ օգոստոսի 27-ի դրությամբ 11 համայնքներում ինքնաբացարկ են հայտնել մնացած թեկնածուները և ընտրություններին մասնակցում է միայն 1 թեկնածու

1. Ակներ /համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

2. Խոզնավար /համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

3. Խոտ / համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

4. Կոռնիձոր /նախկինում չի աշխատել, ՀՀԿ/

5. Հալիձոր / համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

6. Հարթաշեն /գյուղապետի տեղակալ, ՀՀԿ

7. Հարժիս / համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

8. Ներքին Խնձորեսկ / համայնքի գործող ղեկավար , ՀՀԿ/

9. Վերիշեն / համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

10. Քարահունջ / համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

11. Տանձավեր / համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ/

Հետևյալ համայնքներում գուցե ձևական պայքար լինի

1. Արավուս 2 թեկնածու / գործող գյուղապետ և Արավուսի դպրոցի տնօրեն / 2 թեկնածուներն էլ ՀՀԿ-ից, /

2. Բարձրավան 2 թեկնածու / գործող գյուղապետը ՀՀԿ-ից և անկուսակցական 1 թեկնածու/

3. Խնածախ 2 թեկնածու /գործող գյուղապետ և իր տեղակալը, 2 թեկնածուներն էլ ՀՀԿ-ից/

4. Շինուհայր 2 թեկնածու / գործող գյուղապետը ՀՀԿ-ից և անկուսակցական 1 թեկնածու/

5. Տաթև 2 թեկնածու /գործող գյուղապետ ՀՀԿ-ից և իր տեղակալը ՀՀԿ-ից/

6. Տանձատափ 2 թեկնածու / գործող գյուղապետ` ՀՀԿ-ից և դպրոցի տնտեսվար` անկուսակցական /

7. Տեղ 3 թեկնածու / 1.գործող գյուղապետը ՀՀԿ-ից, 2. իր օգնականը անկուսակցական, 3-րդ թեկնածուն` ՀՀԿ-ից/

8. Քարաշեն 2 թեկնածու / 1.գործող գյուղապետ ՀՀԿ , 2.գյուղապետարանի քարտուղար` անկուսակցական /

Նշենք, որ ինքնաբացարկ հայտնելու վերջին ժամկետը 2012թ օգոստոսի 30-ն է: Սպասենք նոր իրադարձությունների:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել