Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը «Ֆեյսբուք»-ում գրել է. - «Մենք երբեք այնքան հպարտ չենք եղել մեր որդի Ջիմով, որքան հիմա: Նա զոհաբերեց իր կյանքը՝ աշխարհին ցույց տալու համար Սիրիայի ժողովրդի տառապանքները: Առևանգողներին մենք հորդորում ենք խնայել մյուս պատանդների կյանքը: Նրանք անմեղ են, ինչպես Ջիմը»:

Վերջին շրջանում ԱՄՆ-ում լայն տարածում է գտել մի զբաղմունք որի անունը ես դրել եմ «Մի դույլ սառը ջուր գլխիդ»։
Ջեյմս Ֆոուլիի հրեշավոր սպանությունը այն մի դույլ սառը ջուրն էր որ լցվեց ԱՄՆ իշխանությունների գլխին։
Տեսնենք կսթափվեն ու հանգիստ կթողնեն Սիրիային թե էլի կշարունակեն խառնշտրել այդ երկրի կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել