Ժամանակին Վ. Պետրոսյանի «Սեռասարսափ»-ը չեմ դիտել, նոր նայեցի: Նաև փորձել եմ հեռու մնալ թե՛ ի պաշտպանություն Վարդանի ստեղծված խմբից և թե՛ նրա դեմ ստեղծվածից (չգիտեմ էլ` նման խումբ կա թե ոչ): Ինձ այդ հարցում որևէ բան ասելուց ետ է պահել երկու երեխաների կյանքից զրկվելը: Հիմա էլ չեմ կարող ասել, թե ինչ խախտումներ է արել և կամ արել է թե ոչ: Բայց ներկայացումը ինձ համար այս պահին ոնց որ Վարդան «հայտնաբերեց»: Ինքը օրենքով կպատժվի, թե ոչ, կամ կպատժվի խիստ կամ ոչ խիստ` դա իր առումով էական չի: Ինքն իրեն շատ խիստ կպատժի` չեմ կասկածում: Այդ մասին հենց ինքն էր ասել դատերից մեկի ժամանակ, բայց դրան նշանակություն չէի տվել: Ներկայացումը նայելուց հետո հավատացի իրեն` ինքն այդ հարցում չի ստում: Եվ եթե ես օժտված լինեի նրա ճակատագիրը որոշելու իրավասությամբ` կազատեի նրան երկիրը չլքելու պայմանով ու կասեի` գնա, ապաշխարհիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել