Tert.am-ը գրում է.

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 8-ից դիմելով հացադուլի՝ կասի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկրում ստեղծված պայմաններում հարկավոր է հրաժարական տալ: Tert.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ ձախողված քաղաքական գործիչը աշխարհի բոլոր երկրներում պարտավոր է հեռանալ:

«Ապահով Հայաստան արձանագրելուց հետո ինչքա՞ն զոհ ենք ունեցել սահմանին, տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են Հայաստանից, Եվրոպական միության հետ երկրի հարաբերությունները սերտացնելու փոխարեն Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դարձած կուսակցության ղեկավարը հրաժարվեց ԵՄ-ից ու գնում է դեպի անհայտություն: Մեր ռազմավարական գործընկերն այսօր մեր հարևանին 100 անգամ ավելի շատ զենք է վաճառել, քան Եվրոպական միությանը, որը նույնպես ռուսական զենք է գնում: Այդպիսի դաշնակցի հետ հարաբերությունների խորացումը ևս վկայում է ձախողված քաղաքականության մասին: Ինձ համար ամենէականն այն է, որ նա ձախողեց Եվրոպական միության հարցում և ձախողվեց նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում, չնայած վերջինս ինքնին արդեն ձախողում է»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Դիտարկմանը, թե 2013թ-ի նախագահական ընտրություններին, երբ իր դեմ մահափորձ էր իրականացվել, ու ինքը հայտնվել էր հիվանդանոցում, հնարավորություն ուներ հետաձգելու ընտրությունների օրը և այդպիսով միգուցե՝ փոխելու ընտրությունների ելքը, բայց չարեց դա, ԱԻՄ ղեկավարն ընդգծեց, որ այս կարծիքը իրականում մոլորություն է. ինքն ընտրությունների օրը հետաձգել չէր կարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել