«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով «Ատլետիկոյից» լոնդոնյան թիմ վերադառնալուց հետո Պետր Չեխի փոխարեն հայտնվել է հիմնական կազմում, նշել է, որ ցանկանում է, որ չեխ ֆուտբոլիստը մնա ակումբում:
«Ցանկանում եմ, որ նա մնա: Եթե անգամ նա չխաղա, նա կարող է ինձ շատ օգնել մարզումների ժամանակ: Ես դեռ շատ բան կարող եմ սովորել նրանից, քանի որ նա մեծ փորձ ունի և կարող է խորհուրդներ տալ ինձ Պրեմիեր լիգայի վերաբերյալ, սովորեցնել այնպիսի բաներ, որոնք ես դեռ չգիտեմ»,-բելգիացու խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել