Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը հաստատել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել իր ծառայություններով, եւ մեկնաբանել գործարքի ձախողումը:
-Իհարկե, ես գիտեի, որ «Ման. Յունայթեդում» կարող էի շատ ավելին վաստակել:
«Յունայթեդն» ու այլ ակումբներ ինձ աստղաբաշխական գումարներ էին առաջարկում տեղափոխության դիմաց, սակայն միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ իմ առաջ տեղափոխության հարցը երբեք չի բարձրացել: Իմ ակումբը «Բավարիան» է,-ասել է Մյուլլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել