Tert.am-ը գրում է.

Թաիլանդի «խորհրդավոր» բնակչուհին 12 հազարից ավելի «սելֆի» է արել (ինքնալուսանկար), գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Time-ին:

Իրեն Մորտաո Մաոտոր կոչող կինն Instagram-ում ինքնալուսանկարներ է հրապարակում: Ինչպես գրում է թերթը, Մաոտորի համեմատ՝ մոդել Քիմ Քարդաշյանը դիլետանտ է թվում: 

Մաոտորն ապրում է Բանգկոկում: Նրա ֆոտոբլոգի հետևորդների թիվը հասնում է 20 հազարի, ինչը ներկայիս չափանիշներով այնքան էլ շատ չէ, սակայն դա չի խանգարում օգտատիրոջը պարբերաբար հրապարակել հարյուրավոր ինքնալուսանկարներ: Այդ պատճառով թերթը հարց է առաջադրում, թե արդյոք Մաոտորը «սելֆիների թագուհին» է, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել