10 плохих советов, которые вы услышите, прежде чем достигнете своей целиՑավոք, մինչ մենք կանենք առաջին քայլը դեպի մեր նպատակի իրականացումը, մեզ շրջապատող մարդկանցից շատերը, ովքեր իրոք սիրում են մեզ, կսկսեն սահմռկեցուցիչ վատ խորհուրդներ տալ մեզ: Դա ոչ թե նրա համար է, որ նրանք վատ նախատրամադրվածություն ունեն, այլ այն պատճառով, որ նրանք չեն տեսնում ամբողջական պատկերը ու չեն կարող լիարժեք պատկերացնել, թե ինչ են նշանակում ձեզ համար ձեր երազանքները, նպատակներն ու նախասիրությունները: Ի վերջ նրանք չեն հասկանու, ձեզ համար հարցի գինն այնքան բարձր է, որ արժե ռիսկի դիմել: Այդ պատճառով էլ նրանք փորձում են «պաշտպանել» ձեզ հնարավոր ձախողումից ու ի դեպ՝ նաև նպատակի իրականացումից: Ահա 10 ամենաանհաջող խորհուրդները, որոննք տալիս են մարդիկ՝ երազանքների իրականացման մեր ճանապարհին:

1. Մի օր դու կարող ես իրականացնել երազանքդ, բայց հիմա քեզ պետք է լուրջ գործով զբաղվել ու հիշել պատասխանատվության մասին

«Մի օ՞ր»: Ե՞րբ է դա: «Մի՞ օրն» անգամ կոնկրետ ժամանակահատված չէ, այլ լղոզված ու վերացական մի հասկացություն, որը հավանաբար երբեք չգա էլ: Միակ ժամանակահատվածը, որ մենք ունենք ու դա երաշխավորված է՝ այսօրն է: Այսօրը միիակ օրն է, երբ դուք իրապես կարող եք սկսել փոխել ձեր կյանքը: Դարձրեք «Այսօրը» ձեր նոր կյանքի առաջին օրը:

2. Եթե քո մոտ դա չստացվի, ապա դա կլինի լուրջ ձախողում

Չկա նման բան, սա ամենապարզ հիմարությունն է: Անգամ անհաջողության դեպքում դուք ամբողջական ֆիասկոյի հետ գործ չունեք: Վատագույն դեպքում դուք կվերադառնաք այն կետին, որտեղից սսկսել եք:

3. Ավելի ապահով է մնալ քո հին գործին

Իհարկե ավելի ապահով է: Էլ ավելի ապահով է փակվել տանը ու երբեք փողոց դուրս չգալ և վերջնականապես խաչ քաշել ձեր երազանքների ու նպատակների վրա: Ապահով լինելը անպայմանորեն չի նշանակում ավելի լավ լինել:

4. Դա անհնար է

Դա անհնար կլինի, եթե դուք ոչինչ չանեք: Մարդիկ ինչ որ բանն անհնարին են համարում զուտ նրա համար, որ ինչ որ մեկին չի հաջողվել հասնել դրան: Առայժմ չի հաջողվել: Սակայն դա դեռ չի նշանակում, որ հենց դուք չեք լինելու այն մարդը, ով անհնարինը հնարավոր է դարձնելու մոտ ապագայում: Եթե դուք տրամադրված եք դրական արդյունքի, ապա գրեթե ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես պետք է բավականաչափ ուժեղ ուզել դա:

5. Նման բանը գլուխ կբերեն միայն իսկապես բախտավոր մարդիկ

Այո, և «իսկապես բախտավոր» մարդիկ դառնում են այդպիսին, երբ վերջապես քամակները պոկում են տեղից ու սկսում են մի բան անել: Նրանք լի էն էնտուզիազմով, վճռականությամբ ու կամքի ուժով և դուք էլ կարող եք լինել նրանցից մեկը ու դա միմյայն ձեզանից է կախված:

6. Դու կարող է ձախողվես ու դա շատ վատ է

Անհաջողությունները պարզապես խոչընդոտներ են դեպի հաջողություն տանող ճանապարհին: Էական չէ, թե ինչպես կվերջանա ամենը, քանզի ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լիներ: Եթե անգամ դուք չհասնեք ձեր նպատակին առաջին անգամից, դուք միևնույն է շատ բան կսովորեք: Ամենամեծ սխալը, որը կարող եք անել՝ սխալվելուց վախենալուվ ոչինչ չանելն է: Եթե դուք ի զորու չեք հաղթահարել ձախողումը, ապա դժվաար թե կարողանաք տիրապետեք նաև հաջողությանը:

7. Դու չունես անհրաժեշտ ռեսուրսներ

Հարցը ռեսուրսներում չէ, որոնք դուք չունեք, այլ նրանում, թե ինչպես եք դուկ կիրառում այն ռեսուրներն, որոնց դուք տիրապետում եք: Օրինակ՝ Սթիվի Ուաբդերը կույր է, ուստի նա կիրառում էր իր լսողությունը և սերն առ երաժշտություն, որպեսզի հասնի իր նպատակին: Այս պահին նա ունի Grammy Awards-ի 25 մրցանակ: Մեկնաբանություններն ավելորդ են:

8. Քեզ փող է պետք հավաքել, մինչև կանես առաջին քայլերը

Ձեզ ոչ թե փող է պետք, այլ լավ պլան: Կրճատեք ձեր երկրորդական ծախսերը: Եթե երազանք պահանջոււմ է թողնել աշխատանքը, ապա հաշվարկկեք, թե որքան մինիմալ գումար է պետք՝ ապրելու համար: Ուսումնասիրեք այլ մարդկանց փորձը, ովքեր հասել են իրենց նպատակին, չնայած, որ ոչ շահեկան ֆինանասական հիմքերից են սկսել: Պետք չէ մտածել, որ փող հավաքելը, կամ էլ աշխատանքը փողնելը պարտադիր նախապայմաններ են: Ուղղակի հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել՝ ունենալով այսքան գումար և այս ռեսուրսները, որպեսզի ավելի մոտենամ երազանքիս»:

9. Քեզ ոչ ոք օգնությունը պետք չէ, գործիր ինքնուրույն

«Ասա ով է ընկերդ ու ես կասեմ ով ես դու»: Մենք ընդհանուր հայտարարն ենք այն մարդկանց, ում հետ շփվում ենք ամեն օր: Եթե շփվում եք վատ մարդկանց հետ, ապա նրանք բացասաբար են ազդում ձեր վրա, բայց եթե ձեր շփման շրջանում «ճիշտ» մարդիկ են, ապա դուք կարող եք շատ ավելի ուժեղ դառանալ նրանց կողքը, քան միայնակ մնալով: Գտեք ձեր ընկերությունը և աշխատեք ձեզանից յուրաքանչյուրի կյանքի բարեկարգման համար՝ համատեղ ուժերով:

10. Բայց դրան հասնելու համար դու շատ պետք է աշխատես…

Այդպես էլ կա, բայց դա հո չի՞ նշանակում, որ չարժե ձգտել այդ նպատակին: Հաջողություն ուսվածը հիմնված է մեկ առանքային պահի վրա. գտնել այն բարդ գործը, որը դուք կսիրեք: Քանի դեռ դուք ազնիվ կլինեք ինքներդ ձեզ հետ, քանի դեռ կհետևեք ձեր շահերին ու երազանքներին, դուք ի զորու կլինեք հաջողության հասնել: Եվ որ ավելի կարևոր է, դուք մի քանի տտարի անց չեք արթնանա «Ինչքան է ինձ հոգնացնում այս աշխատանքը և ի՞նչ եմ անելու ես առաջիկա 30 տարիներին» մտքով: Այնպես որ, եթե դուք տքնաջան աշխատում եք և աճույք եք ստանում այդ աշխատանքի ամեն վայրկյանից՝ կանգ մի առեք, որովհետև դա նշանակում է, որ դուք անում եք մի բան, որ իրոք նշանակություն ու արժեք ունի ձեզ համար: Չէ՞ որ անգամամենբարդ աշխատանքը չի հոգնեցնում, եթե դա ձեր կյանքի գործն է ու ձեր երազանքի իրականացմանն է ծառայում:

Վերջում մնում է հավելել, որ պարզապես առհամարհեք նման անիմաստ ու ընկճող խորհուրդները ու առանց վարանելու գնացեք դեպի ձեր երազանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել