Ինչպես հայտնի է աշխարհով մեկ սկսվել է ակցիա, որի անունն է ALS ice bucket challenge, մարդիկ ամբողջ աշխարհից հոլովակներ են պատրաստում որտեղ իրենք իրենց վրա լցնում են սառույցով ջուր: Ընտրվել է այս տարբերկաը, քանի որ հիմա ամառ է ու շոգ: Եվ հետո նրանք էլ հրավիրում են այն մարդկանց (ինչպես և իրենց են հրավիրել) ովքեր ուզում են մասնակցեն ակցիային և այսպես շարունակ: 
Ինչևիցե, այս ակցիային միացել էին ամբողջ աշխարհի ամենահայտնիները: Անգամ քաղաքական գործիչներ և ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Ես շատ էի սպասում, որ Հայաստանում էլ կսկսվի այս ակցիան, բայց դեռ ձգձգվում էր մինչև գտնվեց այն համարձակը, ով արեց առաջին անգամ Հայաստանում: Elen Amatuni , իմ վաղեմի ընկերը: Ճիշտը որ ասեմ, ճանաչելով նրա բնավորությունը սպասում էի ավելի շուտ, սակայան լավ է ուշ քան երբեք: ALS ice bucket challenge ակցիային ամբողջ Հայաստանից առաջինը մասնակցեց Էլենը:

Ինչ խոսք, հարցը մի ահավոր հիվանդության մասին է, որը կոչվում է կողային ամեոտրոֆիկ սկլերոզ: Այս հիվանդությունը այժմ շատ արագ տեմպերով զարգանում է ամբողջ աշխարհում, իսկ ակցիայի մասնակիցների կողմից փոխանցված գումարը օգտագործվելու է այդ հիվանդության դեմ պայքարի համար: Այդ իսկ պատճառով, քանի որ հարցը համամոլորակային համամարդկային է, կցանկանայի որ բացի Էլենից էլի ակցիայի մասնակիցներ տեսնեի հատկապես շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Կսապսենք նոր հոլովակների  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել