Օգոստոսի 11-ին ժամը 00:30-ի սահմաններում Գևորգ Քոչարի 4 հասցեում (առագաստ սրճարանի դիմաց) իսկական օրգիա էր, մոտ 20 հատ մերկապարուհի լրիվ մերկ կանգնել էին նշված փողոցին հարող այգում: Հարակից շենքի բնակիչներին թվացել էր թե նոր պոռնո ֆիլմի նկարահանումներ են ընթանում, բայց ոչ, վերը նշված հասցեում գտնվող ստրիպտիզ ակումբում հրդեհ էր, և բոլոր պարուհիները դուրս էին եկել ինչպես դուրս էին եկել:
Տվյալ հասցեում է գտնվում նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մոսկովյան այգին իսկ դիմացի մասում բնակելի շենք է, որի բնակիչները չեն կարողանում հանգիստ քնել շուրջ 3 տարի: Այդ տարածքում է գտնվում նաև 2 գիշերային ակումբ(sindy club և arlekino night club), որոնք մեղմ ասաց զրկել են ժողովրդին հանգիստ ապրելուց: Գրեթե ամեն գիշեր բնակիչները ականատես են լինում լրիվ մերկ պարուհիներին` որոնք առանց ամաչելու հեռախոսազրույցի են բռնված այգու նստարաններին նստած: Կարելի է ականատես լինել հաճախորդների լկտի պահվածքին, հայոյաշատ բառերին, մեքենաներից հնչող բարձր երաժշտության և դա գիշերային ժամերին 12-ից մինչ առավոտյան 5-ը: Իսկ առավոտյան ժամը 6-ին սկսվում է օրգիաի 2 մասը: Սինդի ակումբի (Sindy Club) պարուհիները հարբած, աղմկելով, ռուսերեն և հայերեն հայոյախառն բառերով ճանապարհվում են դեպի տուն: Չխոսեմ այն տաքսիների վարորդների ձայնի տեմբռի բարձրության մասին ովքեր ուղեկցում են այդ դուրսպրծուկներին:
Իհարկե շենքի բնակիչների կողմից բազում դիմումներ և բողոքներ է ներկայացվել թե ոստիկանություն թե քաղաքապետարան որպիսի կասեցվի տվյալ հատվածում բնակիչների անդորրը խափանած ակումբների գործունեությունը, սակայն ապարդյուն: Ոստիկանությունից պատասխանել են որ այդ գործառույթը իրականացնում է միայն հարգարժան Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը, իսկ իրենք իրականացնելով ծառայություն տվյալ հատվացում գրեթե ամեն օր բերման են ենթարկում այդ ակումբից դուրս եկաց հասարակական կարգը խախտած օրինախախտների:
Խոսելով քաղաքապետարանի գործառույթների մասին ասեմ որ ի տարբերություն ոստիկանության պատասխանին այստեղ քար լռություն է, նույնիսկ այն դեպքում երբ տվյալ ակումբի հարակից շենքերի գոնե ամեն բնակարանի մեկ բնակիչ դիմել է քաղաքապետարան այս հարցի լուծումը ստանալու համար: Ավաղ չկա ոչ պատասխան և ոչ էլ լուծում: Բայց չէ որ երբ 2005 թվականին հանդիսավոր բացվում էր Մոսկովյան այգին քաղաքապետ Երվանդ Զախարյանը խոստացավ որ այդ այգու հարակից տարածքում բնակիչների անդորրը խանգարող ոչ մի սրճարան կամ ակումբ` առավել ևս ստրիպտիզ ակումբ չի լինելու: Այդ խոստումի տերը եղավ նաև քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Իսկ ահա այժմյան մեր քաղաքապետը հասարակ ակումբի գործունեություն կասեցնելու հնարավորություն չունի, թույլ տալով որպիսի երիտասարդ աղջիկները, ծերերը և երեխաները ականատես լինեն այդ ամենին: Կասեք ինչու փակելու հնարավորություն չունի, ինչու կամք չունի, միգուցե ցանկություն չունի:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել