Հայաստանի արդյունաբերությունն այս տարվա առաջին ամիսներին նվազում էր արձանագրում: Մայիս-հունիս ամիսներից սկսված արտադրանքի թողարկման ծավալներն ավելացան, իսկ հուլիս ամսին հունիսի համեմատ աճն այստեղ կազմեց 6,9 տոկոս, նախորդ տարվա հուլիսի նկատմամբ` 9,8 տոկոս: Արդյունքում, համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2014-ի առաջին յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունն աճ արձանագրեց` 1,5 տոկոսով, իսկ արտադրանքի ծավալները ծավալներն կազմեցին 693 մլրդ 653 մլն դրամ: Հավելենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2-րդն է տնտեսության ճյուղերի մեջ, զիջելով միայն առեւտրի շրջանառության ծավալներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել