Ֆեյբուքը մի բաց հարթակ է որտեղ ցանկացած մարդ անսահմանափակ քանակությամբ արտահայտվելու հնարավորություն ունի; Հին ու բարի ժամանակներում ասում էին աշխարհի ամենաազատ տեղը Լոնդոնի Հայդ Պարկի այն կետն է որտեղ կանգնած մարդը ինչ որ իր մտքով անցնում է կարող է ասել և դրա համար նրան ոչ մեկը չի կարող պատժել; Հիմա այդ երանելի Հայդ Պարկը հենց այս Ֆեյսբուքն է; Գրի ինչքան քեֆդ կտա ու ինչ մտքիդ կգա և ոչ ոք դրա համար քեզ մատով անգամ չի դիպչի։ Ահա այսպիսի լայնածավալ ազատ տարածք ունենալուց հետո պրզվում է որ այնքան էլ շատ բան չկա գրելու ու խոսելու մարդկանց հետ; Ամենաշատը կենցաղային այս կամ այն հարցը քննարկենք, սրանից նրանից մի քիչ խոսենք ու բանբասենք, իհարկե հայտնիներին նկատի ունեմ որպես բամբասանքի օբյեկտների, կամ ել մեր ու մեր հարազատ բարեկամների նկարները դնենք ու պարծենանք թե ինչ ընկերություն ու բարեկամություն ունենք; Երբեմն էլ կիսվենք մեր սիրելի կատարումներով, նկարներով կամ էլ իմաստուն բառ ու բաներով այս կամ այն տաղանդվար մարդկանց ասածներից։
Իհարկե, կան նաև ստեղծագործողներ մեր այս հասարակության մեջ ովքեր մեզ ուրախացնում են իրենց բանաստեղծություններով և կամ էլ ոչ ծավալուն պատմվածքներով։
Այս բոլորը շատ լավ բաներ են ու լավ է որ գնալով նակատելի է դառնում լատինատառ հայերենի կրճատումը ՖԲ-ում, առանց տառասխալների ու գրագետ տեքստերի քանակի ավելացումը, ինչպես նաև հասարակության քաղաքական կրթվածության աստիճանի բարձրացումը; Եթե սրանից չորսը տարի առաջ ընդամենքը երկու երեք հոգի էինք խոսում անկուսակցական հասարակության գույության ցանկալի լինելու մասին, ապա փառք աստծու հիմա բազմաթիվ է այն մարկանց քանակը ովքեր այս թեզն են պաշտպանում ու առաջ տանում։ 
Միջազգային դրությանն էլ ենք երբեմն անդրադառնում, մեր ազգի դարդ ու ցավին էլ; Տխրում ենք վատի համար և ուրախանում տանկով բիատլոնում շահելու համար; Իհարկե շատ ավելի կուրախանանք այդ տանկերով թշնամուն հաղելուց, սակայն աստված թող հեռու պահի մեր երկրին ու ժողովրդին պատերազմներից; Նույնիսկ հաղթական պատերազմն էլ առանց զոհրի չի լինում, իսկ ամեն զոհված մեր հայրենակիցը մի տան ճրագ է ու չեմ ուզում որ որևէ տուն մնա առանց լուսավոր ճրագի։
Այսքան երկար բարակ գրեցի որպեսզի սիրելի ընթերցողիս նախապատրաստեմ հիմնական ասելիքս կարդալուն; Իսկ այդ հիմանական ասելիքս այն է որ ժողովուրդ ջան եկեք մի քիչ քիչ փնովենք ու հայհոյենք մեր ազգին ու ազգակիցներին; Եկեք մեր թերությունները իրար աչքը չմտցնենք երկար բարակ ստատուսներով; Բոլորս դրանք առանց ասելու էլ շատ լավ գիտենք; Եկեք դրա փոխարեն ամեն մեկս մեր ուժերի ներածին չափով՝ թեկուզ մեկ միլիգրամով, պակասեցնենք այդ թերությունները, սուս ու փուս, առանց ավելորդ ու անհարկի աղմուկ աղաղակի։ Մի կիսածխած սիգարետ պակաս գցենք Երևանի մայթերին, մի կոտրած շիշ կամ դատարկ պլաստիկի տոպրակ պակաս թողնենք մեր դաշտերում ու անտառներում մեր ճոխ քեֆ ուրախություններից հետո, մեկ անգամ պակաս խախտենք մեր մեքենայով երթևեկության կանոնները որ հայտնի մարդուն էլ չտանք մեր աշխատած փողերը; Եկեք մի քիչ, շատ չեմ ասում սկզբի համար, մի հինգը տոկոսով ավելի բարեխիղճ կատարենք մեր աշխատանքային պարտականությունները; Մի քիչ էլ իրականից, այլ ոչ թե խոսքով սիրենք մեր տանջված ու չարքաշ ժողովրդին ու մեր կիսակառույց երկրին; Փորձենք մի քար ավել դնել երկրի պատին այլ որ թե մի քար ավել տանենք մեր տները; 
Հիմա կասեք նաղլ էր կարդաց այս մարդը մեր գլխին; Չէ, հավատացեք, հենց այսպես սկսեք հետո կտեսնեք որ մի բան շարժվեց երկրում ու ժողովրդի կյանքում դեպի առաջ, դանդաղ ու հաստատուն կեպով առաջ գնալը միայն այսպիսի մանր քայլերով է հնարավոր; Ոչ մի ժողովուրդ էլ այն գլխից հանճար ու տասանդ չի եղել ու բարեկարգ երկիր տակը դրած չի ծնվել; Բոլոր բարեկարգ ու ապահով կյանքով ապրող երկրներն էլ այսպես մանրից են առաջադիմել; Հավատացեք, ճիշտ եմ ասում; Իսկ ՖԲ տարածքն էլ եկեք օգտագործենք լավ գործերի համար իրար ոգևորելու նպատակով այլ ոչ թե իրար փնովելու ու նսեմացնելու համար; 
Փորձիր լավից լավը լինելով առաջ գնալ այլ ոչ թե լավին փնովելով դուռպրծուկին նման առաջ սողոսկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել